Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` ... Փակ շուկա

Dec 27, 2012 18:55


Փակ շուկայի պայմանագրի մասին ասել էի, մի հատ էլ ասեմ, որովհետև բան ունեմ շարունակելու:  Հիմա էլի մոդա դարձավ ու էլի ասում են` այ, որ պայմանագիր լիներ, լֆիկին կլիներ պատասխանատվության ենթարկել: Չկա տենց բան` պայմանագիրը կազմվում է գործող օրենքների հիման վրա ու ավելին չէ, քան օրենքը. ու պայմանագիրը ինչպես չի կարող ներառել կետեր, որոնք չկան օրենքում, այնպես էլ չի կարող մերժել օրենքում եղածը: Այսինքն` պայմանագիրը ընդամենը հստակեցման համար է պետության ու նոր սեփականատիրոջ, ... դե, որ իրենց նեղություն չտան, շատ օրենքներ չկարդան: Ընդամենը:

Բայց պայմանագիր լինի, թե չէ` հաստատ նույն պատասխանատվությունն է: Ուղղակի պիտի մի քիչ գրագետ լինել, էդքան բան:

Հիմա` մի պատգամավոր /ինչը ծանրացուցիչ հանգամանք է/, մի մշակույթի նախարար ու մի քաղաքապետ միահամուռ /այսինքն` դատարանում նրանք մի կողմ են` մեղադրյալներ/ փչացրել են մշակութային հուշարձանը` Փակ շուկան:

ՀՀ գլխավոր դատախազությունը, որպես պետության սեփականության ու շահերի ներկայացուցիչ դատարանում, պիտի դիմի դատարան`  4. Ներկայացնել պետական շահերի պաշտպանության հայցեր

Օսկանյանի պահով հիշում եք՞՞՞

Ապրեք: Սա ավելի վատ դեպք է, պարոն գլխավոր դատախազ: Շատ ավելի ծանր դեպք է:

Ասեմ ավելին` պետությունն իրավունք չունի այլևս միջոցներ չունենալ հուշարձանների պահպանման համար ու դրանք տալ լֆիկանմանններին` Ժլատը կրկնակի է վճարում: Եվ նոտարների նման այս մեղավորները` մշակույթի նախարար, քաղաքապետ, պատգամավոր... սեփական գույքով են պատասխանատու իրենց գործառույթները հանցանքին ծառայեցնելու համար: Կնիկ-բան` չասեք: Չունի, թող նստի, աշխատի, տա, մերկ ձեռքերով վերականգնի:

Պատերազմական վիճակ է. օրենքները պիտի խստանան:

Փակ շուկայի դեպքը պիտի դառնա այս որոշման համար,... ամոթ ասել... նախադեպ... /նախադեպ, որն ունեցել է նախանախանախա դեպքեր/:

Իսկ կառավարությունը, որ պետական գույքը ու շահը ոտքի տակ է տալիս, հակապետական է:  /Ուշադիր կարդացեք` ՀԱԿԱպետական է գրված, ոչ թե հանրապետական... Թեև.. : /

Որ կողմից նայում ես` դատախազությունը ՊԻՏԻ գործ հարուցի: Այսքան գրվեց...

Փաստաբանները` հեռու դեռ. Ցավոք, մեր օրենքները չեն հաշվառել, որ երկրի մարդը կարող է միտումնավոր վնաս տալ երկրին ու չկա մեխանիզմ, որով մենք` հուշարձանների իրական տերերն ու գնահատողներս, դրանք փչացնողներին պատասխանատվության կանչենք

Գործադիրն ու օրենսդիրը ձեռք ձեռքի են տվել.  հողեր են լվանում, հուշարձաններ են քանդում,... Իսկ պատերազմը դռանն է, լավ մտածեք:  Լաաավ մտածեք. վաղը ոչ մի տեղ, նույնիսկ ձեր սիրած դրսերում բերան բացելու տեղ չեք ունենա, թե` մեր այսինչը ավիրեցին, մեր այնինչը քանդեցին... Ջուղա, ...Եղեռն... Սփյուռք

Վաղը դուք ոչինչ չեք ունենա: 
Անդեմությունը ոչ միայն դիմագիծ չունի:

Հայաստան, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ծառատունկ-շուրջպար, Ցեղասպանություն, ՓՈՔՐոգի, բացահայտում, genocide, պետությունս ՀԿ է, քարկտիկ, Հայրենիք, բացօթյա, չափանիշ, Ամառային-կինոՄոսկվա, ապա` կառուցողական, play-off, ընտրությունները մոտենում են, սերոբ, առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, նորտեգ` թրք, Երևան, զեկուցել իբրև վիրավորանք (c), անտրամաբանադիր

Previous post Next post
Up