Երեսառած ենք

Nov 01, 2012 19:57


Որ հին ենք ու կանք. Սա է երևի մեզ երես տվել:
Դասագրքերը, որ` դարերով պետականություն չենք ունեցել, բայց մշակույթ` ունե... արարել ենք: Թող լինի` արարել:

Կանք ու կլինենք... Ունեցել ենք ու ուրեմն էլի ունենք ու կունենանք, որտև առաջվանից հո վատ չենք ապրում ՞՞՞

Հա՞՞՞
Երես ենք առել. Ոսկե դար, եկեղեցաշինություն, խաչքար... միակը, առաջինը, յուրատիպը... 
Ունեցել ենք ու ուրեմն էլի կունենանք. ..

Ոնց չէ՞ Հա բա: 
Հափրել ենք: 
Այս դարը կրթության նախարարով, վարչապետով, մշակույթի նախարարով, Նարեկ Սարգսյանով... շինությամբ այս համայն, որ թշնամու փոխարեն քանդում է արմատատակ, հա, չի կորի. գրականության, թե պատմության մեջ կմնա. Միայն թե անունը եկեք ճիշտ ընտրենք հիմա. որ գոնե տեղը լինի, որտեղ այդ անունը կմնա. Քարե դար՞՞՞ Մթի դար ՞՞՞ Հայկական սոդոմ-գոմորության ՞՞՞ Ինքնաոչնչացման դար ՞՞՞ Անսեր ընտրության դար ՞՞՞  Տափակ սեքսի ու անտերության դար ՞՞՞ Անարվեստի ու միջակության դար ՞՞՞ Պրագմատիզմի դար ՞՞՞

Ով է ասել, որ եթե կանք, ուրեմն լավն ենք ու արժանի ենք լավի ՞՞

Թե մի քիչ իրար սիրում ենք, էլի դա կա. Մնացածը...   
Չնայած` չեմ հավատում, dabavog, որ չես գրի... Գրելու կլինի ու դու... չես գրի:

Սա իմ այսօրվա հավատներից մեկն է:

Թեպետ` հա, հոգնել եմ ես էլ... 

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, զ-ով tag չունեի..., պյուռոսյան, fizi-logus, play-off, սահման, friendներ, disneyland, Կորցրել եմ, postfactum, genocide, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up