որ

Oct 30, 2012 23:08



Քարե կծիկ` մեջս: Կգամ
թեթև քայլով. Աչքերիս մեջ`
գոլ մի արև.
Մոտենալով կմտածեմ` 
նախորդն այլ էր` 
ՈՒ ես, ու դու.
Վերջ։ Կսրճենք։ 
Ու ձեռքերդ… ես չեմ նայի։
Աչքերումդ… չեմ խորանա։
Սիրտդ… պաչեմ, բայց` չեմ թակի։
ՈՒ վերջ։

Չէ, խոսքեր այնպես… ես չեմ գտնի։
Թե կուլ կտամ ՞՞՞
Սուրճ, դառը` վերջ։ 
Ձեռքերիդ… հա, էլ չեմ նայի։
Հույսս այնպես, թե` շոյանքից ցավս մարի`
…լուռ կմարի։
Ու խառնվել մեկ ուրիշի… չէ…
Չէ, վերջ։

Կառնեմ քարս ու կգնամ քարե դեմքով` 
Աչքերիս մեջ`
գոլ մի արև ՞՞՞
Սիրտս…
Ու... մատներս,
Խոսքերս տա՞՞՞ք
կուլ գնացած…
Որ չիմանաս
այրումը այս:

բան

Previous post Next post
Up