Jan 19, 2012 09:17
Արթնացա շների հաչոցից ու «մամա» գոռոցներից: Կնոջ, թե աղջկա ձայն էր:
Պատմես, երևի ասեն` նորմալ է:
Հիմա այդպես է. պատմում ես վրդովված-հուզված ինչ-որ հաչոցի, կծոցի, ստի... մասին, ստանում ես` նորմալ է, պատասխան;
Դե ուրեմն` խնդալու է:
Քաղաքապետը ՊԱՀԵԼ Է ԻՐ ՆԱԽՈՐԴԻՑ ՍՏԱՑԱԾ ԳՈՐԾԻ ԽՈՍՏՈՒՄը, վիձիշ լի: ՖԲ մտնել չի լինում, լրիվ` ուծի:
Իսկ ուծի չի, ՆՈՐՄԱԼ է: Նույնիսկ` պարտավորություններ են:
Արդարադատության նախարարը զանգել է ծանոթի համար, ՄԵՐԺԵԼ ԵՆ. ԳՈՎՈՒՄ Է` տեսեք-տեսեք` իրեն մերժում են:
Նորմալ չի, ՎԱՏ Է. ՉՊԻՏԻ ԶԱՆԳԵՐ, չասեմ` էն էլ` արդարադատության նախարարը:
Ոստիկանապետը, ասում են, տուգանել են, ՏՈՒԳԱՆՎԵԼ Է:
ԹՈՂ ԽԱԽՏՈՒՄ ՉԱՆԵՐ:
Դրա համար էլ սփյուռքի նախարարի ֆինանսական չարաշահում չանելը գլուխ գովելու հայտարարություն է դառնում տարի ամփոփելու ժամանակ:
Ինչ ասեմ` թող ամբողջ հասարակությունը գնա տներով:
Անասուն չլինելը իդեալ է դառնում:
Էս ինչ է՞՞՞
Արդեն դե գեյ չլինելը տղամարդկություն է, պոռնիկ չլինել-տուն պահելը` հերոսուհի, չխաբելը` թունդ «խոսք տալ-պահել»...
Հասարակություն, ապրուստդ հեշտանում է: Արխային սերիալ նայի ու ականջներդ կախի. Մեծ ժամանակներ են մոտենում:
էլիտարներ և գավառացիներ,
հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու,
քարկտիկ,
ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով,
ծառատունկ-շուրջպար,
fizi-logus,
ընտրությունները մոտենում են,
շառից-փորձանքից հեռու,
3 շիշ ձեթ,
genocide,
զեկուցել իբրև վիրավորանք (c),
խոտան,
պետությունս ՀԿ է,
Понедельник начинается в субботу