ես գրում եմ` խնդալու է, ինձ ասում են` ինչի ես մնում-մնում ջղայնացած գրում՞՞՞
եսիմ ՃՃ
Ոչ մի անձնական, ոչ մի հորմոն ։
Հիմա էլ, մի խոսքով, էլի խնդալու է
ընդդիմությունն էլ, դիմությունն էլ
մեծմասնական-համամասնականով
Ես դեմ եմ կոլեկտիվ պատասխանատվությանը։ Այդպիսին չի լինում։ «Բոլորն անում էին, ես էլ արեցի». սա է կոլեկտիվ պատասխանը, սրան ինչ պատասխանատվություն՞՞՞
Այն գորշ միջավայրը, որ ապրում է հիմա, սրա ծնունդն է նաև։
Լավ կլիներ տարին մեկ ընտրություններ լինեին։ Ըհը։ Շենք սարքելու տեղ չէր մնա հանրապետությունում. կասֆալտվեր։
Նախընտրական ժամանակներ, տարեվերջյան հաշտվություններ։ Ժպիտներ, շաատ ժպիտներ, հուզումնալից անդրադարձեր սեփական կենսագրություններին... Մարդկանցից կտրված ինչ-որ արթնմնի ճախրանքներ... Նայում ես, լսում. Էս համեստ ու ժպտացող մարդիկ ինչքան են բայց կտրվել մարդկանցից՞՞
Լուրջ խաղ. փողկապս տվեք:
Տեսնես լրիվ կհոգնեմ, թե շնչառություն կբացվի՞՞՞
Որ կուսակցությունը ինչի համար պատասխան տվեց՞՞՞
Գետին դեմ կլողաս, մարդկանց քանակին` դժվաաար...
Ֆիլմ հիշեցի, ամերիկյան. իրենց հատուկ պայքարող ։Ճ ու հարցեր լուծող ։Ճ ոգի ներարկող ։Ճ
Կերակրող ։Ճ Վերջերս ցույց էին տալիս, տեսած կլինեք. Մարմնամարզուհիներ են, ժյուրին ցածր է գնահատում, որպես բողոք մի քանիսը չեն մասնակցում, որ նրանք, ովքեր լավն են, իրենց ցածր բալերով էլ առաջին տեղ գրավեն։
Կուսակցականություն։
Ինչ-որ բան խնդալու է:
Հիմա մտածում եմ` ինչու են ընդդիմադիր կուսակցությունները կողմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, իսկ ասենք ՀՀԿ-ն, որ խնդիր չունի էլի ընտրվելու /քանակ, է՞՞՞/, հանկարծ փոխեց իր դիրքորոշումը ու որոշեց, որ անհատներ /էդ իմաստով չէ/ էլ պիտի հնարավորություն ունենան ընտրվել՞՞՞
Էս ինչ դերատեղափոխություններ են՞՞՞
Մի հատ մտածենք՞՞՞ հասարակություն, թե զահլա չկա՞՞՞
Ուրեմն` ընդդիմությունը ամբողջ տարին կոչ է անում, որ ամեն մի պաշտոնյա իր արած /վատի/-չարածի /բացթողնման/ պատասխանատվությունը կրի, հիմա` միայն կուսակցական ընտրություններ։ Ընդդիմադիրների մոտեցումը կարելի է հասկանալ, եթե նայեք Ժառանգությանը. Այս կուսակցությունը չունի կուսակցակայնությանը հատուկ աղանդային գաղափարախոսություն, ոնց որ ուղղակի մարդկանց ակումբ լինի. Դե ու պարզ է` միասնական ավելի մեծ է հնարավորությունը ինչ-որ բանի հասնելու, ընդդիմանալու:
ՀՀԿ-ն, որ խնդիր չունի ընտրվելու կամ անցկացնելու ցանկացած օրինագիծ /ասենք` Լեզվի մասին/, հիմա լրիվ հրաժարվում է իր մի քանի տարի առաջվա մոտեցումից /դա լավ եմ հիշում, որովհետև բավական լուրջ վիճեցի հհկ-ական մի ընկերոջ հետ, ասում էի` չհասկացա, իսկ եթե ես չեմ ուզում կուսակցություն ընտրել՞՞՞ Ես չեմ ուզում ընտրել իմ չուզածների միջից.../։
Տեսնես եզրակացությունն ինքնին պարզ է՞՞՞...
Ասենք, երբ հիմա հհկ-ական է խոսում, ասում է` նոր դեմքեր են սպասվում ԱԺ-ում, ոչ կուսակցական ... Թե ասա` էդ ոնց իմացար՞՞՞ Այ մարդ` կամ սպիտակ թելով մի կարեք, կամ մի խոսեք, էլի:
Էն մեկի /երևի բհկ-ական էր/ ասածը չեմ հաշվում, որ ասում է` եթե բիզնես ունի, ուրեմն վատ մարդ է անպայման՞՞՞ ինչի պատգամավոր
չդառնա որ՞՞՞
Դե պարզ է.Լրիվ` Լեզվի մասին օրենք...
Մտածում եմ` երբ տակդ խոտ ես փռում, որ ընկնելուց փափուկ լինի` քաղաքականություն է, երբ համ էլ վրան կանգնում ես, որ բարձր երևաս` դիվանագիտություն է։
էս էլ սենց։