տաքսոտ

Jan 17, 2012 21:57

- Գնում ենք ..., հետո կասեմ` պիտի արանքով մտնել,- միշտ այս նախադասությունն եմ ասում:
-Իիիիինչ անեեեեեել՞՞՞,- վարորդը շրջվում է,  ուշադիր սկսում նայել:
Ես, մտքումս` ՞՞՞, դըխկ` ՞՞՞, դըխկ, դըխկ... աաա: հըըմ: ուպս: լավ չեղավ ...
Խառնվում եմ ու փոխանակ գոնե կրկնեմ ինչ ասել եմ, ասում եմ` ՇԵՆՔԵՐԻ...

Ճանապարհին հրաժարվեցի կոնֆետից, հազացի, իմացա, որ այն ինձ չի սազում, դոշաբ խմելու խորհուրդ ստացա, ինչպես գնալու խոսքս կիսատ թողեցի, որովհետև նկատողություն ստացա,  թե` «գիտեմ, առաջին անգամ չէ, որ քեզ տանում եմ»...
Վերջում, երբ սխալ արանք մտավ, սրտնեղեց, թե` վաղուց ուրեմն քեզ չեմ բերել, ու հետո` հո բոլորի տեղերը անգիր չեմ հիշի՞՞՞

Բան չասամ  (c,  ovanitas)

ավելի` քան Taximètre

Previous post Next post
Up