Որոշեցի շարք սկսել. Մեթոդական օգնություն փոքրերին. կարդալ-գրել-հաշվել-թվաբանական վարժություններ-խնդիրներ լուծել-կազմել-հեշտ կարդալ-հեշտ գրել...Տարրական դասարանների ... կուրս ՃՃՃ մի խոսքով։
Դե, իհարկե` ծնողների միջոցով դեռ որ։
Թեպետ` շատ ավելի հեշտ է երեխային բացատրել միանգամից։
Ինչ ասեմ, հարգելի ծնողներ, երեխաները, ոնց էլ բացատրեք, գլխներին ինչ էլ
(
Read more... )
Comments 18
Reply
շատ բան կա, որ սխալ է. ոչ միայն մեթոդապես, ուղղակի սխալ է
կապ չունի, որ առաջին դասարանի է
կամ` դասագրքի հեղինակները ենթադրել են մի լուծում, իսկ պայմանները ենթադրում են, որ լուծումներ են
Reply
Այնպես որ ինքն իր լոգիկան արդեն մշակում է առանց մեզ:
Մի երկու օր առաջ ասեց, որ տաս հատ տասը հարյուր է անում ... իսկ դպրոցում նոր գումարումն են անցնում ... նկարներով
Reply
գումարումը ում է պետք նկարներով՞՞՞
նկարների մեջ մասը ինքնանպատակ են արած։
անունը կա, ամանում չկա
Reply
Ախր այսօրվա գրքերի պատասխանատուն իրենք են: Սա ուղղակի ուրիշ թեմա է:
Աղջկաս համար խնդրահարույցը լեզուն է, ախր հայերեն ու ռուսերեն էլ է ինքնուրույն սովորել: Ու հիմա տպատառ է գրում :( ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ 12 թերթանոց հայոց լեզվի ու ռուսերենի ուղեցույց:
Կրթության ԾԻԳ-ում մի անգամ բարձրացրեցի ուսուցողական սայթի ստեղծման գաղափարս, էլ չասեմ, որ նկատի ունեի ձրի, կրթության կամավոր-փորձագետների կողմից աշխատանք, ասին ձև չի, շատ բարդ է, լյա-լյա-լյա: Ամեն ինչ կոմերցիոն հարթության մեջ են նայում, օֆ է՜
Reply
Ընդհանրապես` ճիշտ է երեխային կարդալ սովորեցնել նախ, այդ ընթացքում ինքը խաղա-գրի տպատառերով, նկարի, որ որդանման մկանները ամրանան-զարգանան։
Հետո արդեն անցնել գրելու։
Ուրեմն` կարող ես մի թղթի վրա գրել բոլոր տառերը միանգամից /եթե արդեն լրիվ կարդում է/, ստվարաթղթով պնդացրած. թող պահի որպես «շպառգալկա»։ Դնի սեղանին։ Նամակներ գրի անձնական Ճ
Ասենք` Ձմեռ պապիին։
Դե, ոնց հասկացա` ինքնուրույն է։ Պետք չի զսպել երեխային։
Բայց համ էլ` ձեռագրով գրելու համար նախ պիտի երեխայի համապատասխան ՄԿԱՆՆԵՐԸ ՊՆԴԱՆԱՆ, որ չնեղվի չստացվելուց։ Դրա համար մանր նկարներ թող ներկի։ ՄԱՆՐ։ Պուճուր-պուճուր ու շատ նկարող երեխաները հետո ավելի հեշտ են գրում ՃՃ
Reply
Reply
ՃՃ
կարող ես թեման ասել
Reply
Reply
Reply
Reply
Reply
հաա Ճ
Ում չեն ուզում երեխաները որպես ուսուցիչ տեսնել. Ծնողներին:
Հայրեր ու որդիներ. Հակադրվում են, փնտրում իրենցը:
Հիմնականում:
Դպրոցում մի քիչ այլ է. Երեխաները շատ տարբեր են, ու ուսուցիչը պիտի կարողանա նույն բանը բացատրելու շատ ձևեր գտնի.Որ ընտրեն: Կամ` հեշտը:Ճ
Կան բաներ, որ ես սովորեցրել եմ երեխաներին, հիշելով, թե ես ինչպես էի հեշտացրել, որ հասկանամ Ճ Ոչ թե մեթոդական ձեռնարկներից:
Մի անգամ ստուգողական աշխատանք եմ տվել, մինչև քսանը գումարում-հանում, բայց քիչ ժամանակով ու շատ թվերով, որ չհասցնեն մատներով հաշվել ՃՃ
Մի աղջիկ ունեի դասարանում, միայն ինքն էր դեռ հաշվում մատներով, որովհետև տանը այդպես արդեն սովորեցրել էին ու ամենադանդաղն էր էդ պատճառով: Հիմա աչքս վրան է, թե` ինչ պիտի անես՞՞՞
Մեկ էլ պայուսակը բացում է, թղթից կտրած երկու ձեռք հանում, դնում սեղանին. Դե` իրենն էլ հետը` քսան ՃՃՃ
Reply
Ես այնքան շատ եմ հետը զբաղվել, պարապել: Կայֆ է:) Մի 2,5 տարեկան էր, պարապում ենք, «ինչն է պակասում»՝ ասենք, ծաղիկին թերթիկը, դեմքին քիթիկը չկա և այլն: Սեղան է, երեք ոտքը կա, մեկը՝ չէ: Տղաս նայեց, մտածեց ու իմ հարցին՝ ինչն է սեղանին պակասում, հաղթական պատասխանեց՝ օղին:))) Ես պառկեցի: (մենք նրան գազավորված խմիչքներ չէինք տալիս, բայց ինքներս կվաս շատ էինք խմում, իսկ իրեն ասում էինք, որ դա գարեջուր-օղի է, չի կարելի բալիկներին, ասում էր՝ пивасок:))
Ամուսինս կատակում էր, մենակ զոքանչիս ականջին չհասնի:))) Իսկ մատերով միշտ արգելել եմ հաշվել: Այստեղ իսկապես երեխայի անհատական մտածելակերպը շատ մեծ կապ ունի, ընկալումը լրիվ ուրիշ է, դրա համար տարբեր բացատրությունները շատ կարևոր են:
Reply
ուղղակի ճիշտը պարզից բարդ գնալն է. երբ արդեն յուրացրել է պարզը. այդ դեպքում նախորդը դառնում է ավտոմատ ու երեխան ավելորդ չի մտածում:
ավտոմատ` երբ արդեն չիէլ հիշում, թե ինչպես մտածեց, որ ստացվեց Ճ
բայց ես օրինակ երեխաներին սովորեցնում էի այդ մտածելը պատմել. թեկուզ ընկերներին. ընդհանրապես` իրար սովորեցնել կար իմ դասարաններում:
Խմբային ուսուցման մեթոդի շնորհիվ տասներորդում ոչ ոք տանը ֆիզիկա չէր սովորում, բայց մարդ չկար, որ ուղղակի ստանար. եկավ դասի, ուրեմն` կիմանար:
Reply
Leave a comment