Հայրիկ-մայրիկներին. Մեթոդական

Nov 03, 2011 19:39


Որոշեցի շարք սկսել. Մեթոդական օգնություն փոքրերին. կարդալ-գրել-հաշվել-թվաբանական վարժություններ-խնդիրներ լուծել-կազմել-հեշտ կարդալ-հեշտ գրել...Տարրական դասարանների ... կուրս ՃՃՃ մի խոսքով։
Դե, իհարկե` ծնողների միջոցով դեռ որ։
Թեպետ` շատ ավելի հեշտ է երեխային բացատրել միանգամից։

Ինչ ասեմ, հարգելի ծնողներ, երեխաները, ոնց էլ բացատրեք, գլխներին ինչ էլ ( Read more... )

Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն, «շպարգալկա», Կրթական

Leave a comment

watumiaji November 3 2011, 16:28:56 UTC
Իմ վիճակն ավելի ծանր է, երեխաս ինքնուրույն է սովորել, ու դեռ մինչև դպրոց գնալը :Ճ
Այնպես որ ինքն իր լոգիկան արդեն մշակում է առանց մեզ:
Մի երկու օր առաջ ասեց, որ տաս հատ տասը հարյուր է անում ... իսկ դպրոցում նոր գումարումն են անցնում ... նկարներով

Reply

khlurd November 3 2011, 16:38:51 UTC
ուրեմն քո երեխան առաջին դասարանի դասընթացը մի 12 թերթանոցով սովորողներից է ՃՃ

գումարումը ում է պետք նկարներով՞՞՞
նկարների մեջ մասը ինքնանպատակ են արած։
անունը կա, ամանում չկա

Reply

watumiaji November 3 2011, 17:18:13 UTC
«նկարների հարցով դիմեք տպարան»
Ախր այսօրվա գրքերի պատասխանատուն իրենք են: Սա ուղղակի ուրիշ թեմա է:

Աղջկաս համար խնդրահարույցը լեզուն է, ախր հայերեն ու ռուսերեն էլ է ինքնուրույն սովորել: Ու հիմա տպատառ է գրում :( ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ 12 թերթանոց հայոց լեզվի ու ռուսերենի ուղեցույց:

Կրթության ԾԻԳ-ում մի անգամ բարձրացրեցի ուսուցողական սայթի ստեղծման գաղափարս, էլ չասեմ, որ նկատի ունեի ձրի, կրթության կամավոր-փորձագետների կողմից աշխատանք, ասին ձև չի, շատ բարդ է, լյա-լյա-լյա: Ամեն ինչ կոմերցիոն հարթության մեջ են նայում, օֆ է՜

Reply

khlurd November 3 2011, 17:34:16 UTC
Ճիշտ է անում, որ տպատառ է գրում։
Ընդհանրապես` ճիշտ է երեխային կարդալ սովորեցնել նախ, այդ ընթացքում ինքը խաղա-գրի տպատառերով, նկարի, որ որդանման մկանները ամրանան-զարգանան։
Հետո արդեն անցնել գրելու։
Ուրեմն` կարող ես մի թղթի վրա գրել բոլոր տառերը միանգամից /եթե արդեն լրիվ կարդում է/, ստվարաթղթով պնդացրած. թող պահի որպես «շպառգալկա»։ Դնի սեղանին։ Նամակներ գրի անձնական Ճ
Ասենք` Ձմեռ պապիին։
Դե, ոնց հասկացա` ինքնուրույն է։ Պետք չի զսպել երեխային։

Բայց համ էլ` ձեռագրով գրելու համար նախ պիտի երեխայի համապատասխան ՄԿԱՆՆԵՐԸ ՊՆԴԱՆԱՆ, որ չնեղվի չստացվելուց։ Դրա համար մանր նկարներ թող ներկի։ ՄԱՆՐ։ Պուճուր-պուճուր ու շատ նկարող երեխաները հետո ավելի հեշտ են գրում ՃՃ

Reply

Դնի սեղանին։ Նամակներ գրի անձնական Ճ anushanahit November 4 2011, 03:42:03 UTC
Erek magnisov tarer enk arel- sarnarani vra namak e grum im hrashke )))).Lav ban er.Ham tarer kan ham tver.

Reply

watumiaji November 4 2011, 14:23:24 UTC
Վայ ուրախացրիր, ես էլ դարդ էի անում, որ դժվար ճանապարհ է ընտրել:

Reply


Leave a comment

Up