Հարգելինե՛րս,
Սանկտ-Պետերբուրգում գտնվող «Կրոնի պատմության պետական թանգարանում» վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված
հատուկ ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ես էլ իմ փոքրիկ ներդրում եմ ունեցել: Մայիսի տասին այցելություններն ավարտվեցին, ու հիմա թանգարանը պատրաստվում է միջոցառմանը նվիրված ալբոմ հրատարակել: Ցուցադրված արվեստի նմուշների և այլ պարագաների վրա հայերեն գրառումներ կան, որոնց մեծ մասը հեշտ ընթեռնելի է, բայց վստահ լինելու համար կցանկանայի, որ դուք էլ մասնակցեք գրառումների վերծանմանն ու թարգմանությանը: Եթե ժամանակ կամ ցանկություն ունեք, գրեք ինձ gevorg.avetikian@gmail.com հասցեով, նյութերն ու կատարված լուսանկարներն ուղարկեմ նաև ձեզ:
Կանխավ շնորհակալ եմ:
Գևորգ