Երևանյան ամառն ու քուրիկս

Aug 16, 2009 13:19

Էս երգու երգը միշտ կպահեն 2009-ի ամռան հիշողությունները:
Քուրիկիս` գետնին հասնող, երկար, ամառային շորերը, անփույթ թափված մազերը:
Մեր տան ներքևի հարկի հոտը, քուրիկիս զարթուցիչի ձայնը ու դրան հաջորդող հանդարտ առավոտը:
Կիվիի ծույլ հորանջը, երբ լսում էր աստիճաններից իջնող տիրուհու ոտնաձայները:
Երեկոն, Երևանի փողոցները, մեքենայի արագությունը ու բարձր հնչող ռիթմերը:
Երևանյան թարմ բամբասանքները, որ գիշերը պատմում էր ինձ, երբ երկուսով նստում էինք իր անկողնում` սավաններով փաթաթված:
Քուրիկս, սիրուն քուրիկս, իր ազատությունն ու իր տրանս երաժշտությունը:

image Click to view



image Click to view

հուշեր, ամառ, Հայաստան, քուրիկս

Previous post Next post
Up