Ելինեկը` մեր կողքի խանութում

May 25, 2009 15:12

Աշխատավայրիս կողքին մի լավ խանութ կա մթերային, երբեմն մտնում եմ էնտեղ: Ու երկու անգամ մի կնոջ եմ տեսել էնտեղ, որ ինձ թվում էր` Էլֆրիդա Ելինեկն էր: Բայց մի տեսակ չէի հավատում, որ ես ու ինքը կարող ենք երկրագնդվի վրա նույն պստլիկ տարածքում հայտնվել, ինչպիսին է մթերային խանութը: Նոր ինտերնետում նայեցի նորից նկարը, հա, ինքն է, կենսագրության մեջ էլ գրված է, որ Վիեննայում և Մյունխենում է ապրում: :) Ուրախացել եմ: :))
2004-ին, երբ արժանացավ գրականության գծով Նոբելյան մրցանակի, սկսեցի կարդալ իր ստեղծագործությունները: Ինձ իհարկե այնքան էլ դուր չի գալիս իր ֆեմինիստական սուր լեզուն ու ցինիզմը, բայց դե ինքը, միևնույն է, մեծություն է ինձ համար: Տարիներ առաջ, երբ դեռ Հայաստանում էի,  նույնիսկ մի փոքրիկ ակնարկ էի գրել իր մասին:
Սիրում եմ իր գազարային կերպարը` երկարուկ մարմնով, նարնջագույն մազերով ու նույն գույնի շպարով:
Ես ու Ելինեկը` նույն խանութում առևտուր անելիս... Էհ, աշխարհ...



դեպքեր ու դեմքեր, Էլֆրիդա Ելինեկ, գերմանական

Previous post Next post
Up