Mar 14, 2009 00:38
Նենց եմ կարոտում տատիկիս, մենք շատ մոտ էինք... Ինքը ստանդարտից դուրս մարդ էր` իր բոլոր անտանելի գծերով հանդերձ: Ահավոր վառ երևակայություն ուներ, ու քանի որ գրել-կարդալ չգիտեր, ոչ էլ աշխատում էր, իր էդ ձիրքը օգտագործելու համար օգտակար դաշտ չուներ: Բայց էդ իրեն ուտող երևակայությունը մի տեղ պիտի դուրս գար, թե չէ. պատմություններ էր մոգոնում: Անընդհատ էդպիսի պատմություններ էր մեզ պատմում, բոլորս էլ գիտեինք, որ հորինված են, բայց էդ ի~նչ պատմություններ էին, էհ, տատս հոյակապ գրող կլիներ...Էնպիսի անիրական թվացող բաներ էր իրար համադրում ու դարձնում լրիվ իրական` հետն էլ օգտագործելով գունավոր պատկերներ ու հարուստ բառապաշար, որ լսում էիր, աչքիդ առաջ էդ բոլոր գույները սկսում էին վազվզել: Շատ զարմանալի տաղանդ էր` հատկապես հաշվի առնելով, որ ոչ մի կրթություն չուներ:
Տատս տատս... :) Ինքը շատ էր սիրում ինտրիգներ, բամբասանք, որ կողքը ինտրիգ չլիներ, ինքը հատուկ կստեղծեր, որ հետաքրքիր անցներ կյանքը: :) Շփվող էր, բայց ոչ մեկի հետ չէր կապվում: Սառն էր: Եղբորը 20 տարի չէր հանդիպել, ու հեչ պետքն էլ չէր. ոչ կռվել էին, ոչ բան, ուղղակի իրար տեսնելու կարիք չունեին: Հետո էլ որ տեսան, հանգիստ գրկեցին իրար, հարցրին ոնցությունը, հաց դրեցին, կերան, վեր կացան, մարդա իր ճամփով գնաց: Պապիկս էլ հա Ռուսաստաններում էր, ու էլի տատուս հեչ վեջը չէր: Իր երեխաների հանդեպ էլ ոչ մի արտահատված զգացմուք չուներ: Բայց հետաքրքիր է, որ էդ սառնության ու մարդկանց չկապվելու ունակության հետ միասին, շատ խանդոտ էր: :) Խանդում էր, երբ զգում էր, որ ինչ-որ մեկը մյուսի համար ավելի կարևոր է, քան ինքն է: Ինքն ուզում էր, որ մարդիկ ունենան իր կարիքը: Հետո տատս լիդեր էր` դրա բոլոր դրական ու բացասական կողմերով: Ինքը ծնված էր առաջինն ու գլխավորը լինելու համար: Մեկ էլ մի բան եմ լավ հիշում. կարող էր մեզնից ամեն մեկիս հունից հանել, բայց ինքը մնալ լրիվ առանց էմոցիայի ու հանդարտ, ու էդպես էլ իր ասածը առաջ կտաներ: Հաստակող էր, համառ:
Անտանելի էր տատիկս, բայց նենց էի սիրում իրեն: Ու մինչև հիմա էլ շատ եմ սիրում: Հետաքրքիր է, որ պապաս ոչ մի բան չի ժառանգել իրենից... Բացարձակ ոչ մի բան: Իսկ այ թոռները... Հմմմ...
հուշեր,
տատիկս