(no subject)

Nov 25, 2017 11:38

1.-Պարոն Բալանյան, ՀՀ-ն փաստորեն երեկ ստորագրեց եւ Բրուսյելյան ամփոփ հռչակագիրը եւ նաեւ Արեւելյան գործընկերության համաձայնագիրը:
Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ դարձյալ վերջին պահին ինչ-որ բան տեղի կունենա եւ հայկական կողմը կփոխի դիրքորոշումը: Ինչով է պայմանավորված, ըստ ձեզ, հայկական կողմի այս անգամվա «վճռականությունը»:

Կարծում եմ մի քանի հանգամանքով։ Ստորագրված փաստաթութղը ոչ մի վտանգավոր կետեր կամ հակասություններ չունի ԵԱՏՄ անդամակցության տեսակետից, անշառ փաստաթուղթ է։
Նաև կարծում եմ, Հայաստանը կարողացել է հասկացնել Մոսկվային, որ Հայաստանը պահելու համար, ինչը՝ այդ թվում ԵԱՏՄ շահերից է, փող է պետք, իսկ փողը Արևմուտքում է։
Նաև կարծում եմ, ինքը Ռուսաստանը դեմ չէր այս քայլին, որպեսզի ցույց տա Արևմուտքին իր «բարի» կամքը, քանի որ ինքը նույնպես լուրջ տնտեսական խնդիրներ ունի և համագործակցությունը Եվրոպայի հետ մնում է Մոսկվայի համար տնտեսական և քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը։

2.- Որոշ վերլուծաբաններ ստորագրումից առաջ կանխատեսումներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գործողություններ սկսել: Խոսքը հռչակագրի մասին է, որտեղ ԼՂ հարցի հետ կապված Ադրբեջանն ուներ այլ ձգտումներ: Ադրբեջանական լրատվամիջոցներով եւս մի քանի օր շարունակ կոչ էին անում հայկական կողմին չգնալ այդ քայլին: Ձեր գնահատականները: Հռչակագրի ստորագրումը ինչ ազդեցություն կունենա ԼՂ հարցի լուծման առնչությամբ:

Ոչ մի։ Զուտ դիվանագիտական հնարքներ են ու դիրքային պայքար, որոնք սկզբունքային ազդեցություն խնդրի վրա չեն ունենալու։
Տեսականորեն ես չէի բացառի Բաքվի ոտնձգությունները այս առիթով, բայց առանց որևէ այլ մեծ կենտրոնի համաձայնության Ադրբեջանը նման քայլի ընդեմ այլ խոշոր կենտրոնի ինքնուրույն գնալ չէր համարձակվի։

3. -Պարոն Բալանյան, ինչ եք կարծում ինչու ՀՀ իշխանությունները որոշեցին գնալ դեպի ԵՄ: Նրանքց ավելի շատ հետաքրքրում է փո?ղը, թե բարեփոխումները:

Մեր իշխանություններին հետաքրքրում է փողը, որ իշխանությունը պահեն և իշխանությունը, որ փող աշխատեն։
Հետևաբար մի կողմից ուզում են իրենց ձեռքով սնանկացված երկրի համար ինչ֊որ տնտեսական֊ֆինանսական աջակցություն ստանան, մյուս կողմից փորձում են հավասարակշռեն ռուսական ազդեցությունը արևմտյանով, ստեղծեն քաղաքական բալանսի նման մի բան, որի միջոցով նույն Մոսկվայի հետ պիտի փորձեն առևտուր անել և շարունակեն Մոսկվայի և Արևմուտքի միջև խուսանավումը։

4. -Ինչ կտա այս գործընթացը ըստ ձեզ ՀՀ ժողովրդին եւ իշխանությունների առանձին:

Խաղի շարունակության հնարավորություն՝ Արևմուտքի և Մոսկվայի միջև խուսանավելու և օգուտներ քաղելու համար։ Մնացածը խաղը ցույց կտա։ Այս քայլը ինչ որ մի եզրային որոշում կամ բեկու մ չի, ընդամենը երկար շարքի մեջ մի կետ է, որը դեռ ոչինչ չի երաշխավորում։ Իսկ ժողովրդի համար ոչինչ չի փոխվի, եթե ինքը ժողովուրդը չփոխվի և չփոխի իր դիրքրոշումը երկրի նկատմամբ։

5.Ինչ եք կարծում, պարոն Բալանյան, այսուհետ մեր երկրում կոռուպցիան կսկսի նվազել, ընտրությունների անցկացման «ավանդական» մեթոդները կվերանա՞ն, թե ՀՀ իշխանությունները հիմա մի այլ կարգի «ազատ» կսկսեն գործել եւ ձեռք կբերեն լրացուցիչ «լեգիտիմություն»:

Կոռուպցիայի նվազումը և մնացած հարցերի լուծումը կախված են բացառապես հայ ազգի քաղաքական պայքարի հետ։ Եվրոասոցացման համաձայնագրեր ստորագրել են Ալժիրը, Հորդանանը, Եգիպտոսը և այլ երկրները, որոնք շատ մեղմ ասած չեն փայլում եվրոպական ստանդարտներով։
Եվրոպացիները չեն գալու մեր փոխարեն մեր գանձագողների ձեռքը բռնեն։ Իրենց շահը միայն նրանում է, որ ոտքի տեղ ապահովեն նույն Ռուսաստանի լիակատար գերիշխանությունը թույլ չտալու և տարածաշրջանում իրենց շահերը որոշակի ծավալով պահելու համար։ Ուստի այդ ծառայության դիմաց աչք կպաքեն մեր իշխանությունների մութ գործերի վրա, ինչպես տասնամյակներով արել են․ վարկեր են տվել, ճանաչել են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, աջակցել են իրեն՝ արևմտայն շահերի նվազագույն պահպանման դիմաց։
http://galatv.am/hy/news/210227/

Элита лавочников, Հարցազրույց, Неоколониализм, Технологии

Previous post Next post
Up