Ամփոփելով Հրանտ Տեր֊Աբրահամյանի բարձրացրած թեման
Իրականում, ամեն ինչ ավելի պարզ է, մարդիկ չեն հաշտվում այն մտքի հետ, որ Նժդեհը-ազգայինը պատմականորեն կրում է այսպես ասած պայմանական Միկոյանին՝ հակաազգայինին, կոսմոպոլիտին։
Չի կարող ազգը դաստիրակվել Կասյանի, Մյասնիկյանի, Միկոյանի, Քոչինյանի օրինակներով ու հարատեևել։
Ոչ թե Վոյցեխ Յառուզելսկի, որը փրկեց Լեհաստանը սովետական ներխուժումից, այլ Թադեուշ Կոստյուշկո, ոչ թե իտալական թագավոր֊կոմսեր, այլ Ջուզեպպե Գարիբալդի, ոչ թե Բուրգունդիայի դուքս, այլ Ժաննա դԱրկ։
Իհարկե, պատմությունը դաժան է․ լիքը լավ դեմքեր մնալու պանթեոնից դուրս, ու լիքը ոռի դեմքեր մտնելու են։
Չեն կարող նույն պանթեոնում լինել Կասյանը, ու Նժդեհը միաժամանակ։
Լինում է որ մեկը մյուսին ժխտում է, լինում է նաև, որ մեկը լոկալ բնույթ ունի, մյուս հավերժ։
Մյասնիկյանի հարգում ենք, սիրում, գնահատում, բայց ոչ սոցիալիզմի, այլ հենց ազգայինի համար։ Բայց ազգը դաստիրակվելու է Աշոտ Երկաթի, Նժդեհի, Անդրանիկի օրինակներով, եթե ուզում է մնալ։
Այ դրա հետ, ավելի ճիշտ, որ ձախիստ֊կոսմոպոլիտ ու ոչ միայն ձախիստ-կայսերապաշտ գործիչները այդ պանթեոնում տեղ չունեն, (բոլշևիկները եթե տեղ ունեն, ապա ազգայինի համար, ոչ թե սոցիալիզմի), դուրս են թռնում՝ չեն կարողանում հաշտվել։
Որովհետև մեր կոսմոպոլիտ ձախերը ու կայսերապաշտները չեն կարող հավասարվել ազգայինին և հետևաբար լեգիտիմացնել օտարը, գաղութայինը։
Եթե չինացի կամ ռուս լինեինք, կարող է ստացվեր համատեղել Շի Խուանդիին ու Մաոյին, Նեվսկուն և Ստալինին, բայց Լենինին ու Նիկոլային իրար հետ արդեն չի ստացվում նույն ռուսների մոտ, իսկ մեզ ուղղակի կոչնչացնի։
Հայ արդի ձախիստներն, կոսմոպոլիտները ու կայսերապաշտները այս հանգամանքներում դուրս են թռնում, դառնում ոչ ակտուալ։ Շատ պարզ, առարկայական ու այսրպեական շահ է։
Դա է պատճառը, որ անկախության խորհրդանիշների արածը ուզում ես նսեմացնեն այնքան, որ հավասարեցնեն խորհրդային բյուրոկրատներին, ու հետագայում իրենց սոցինտերնա֊հպատակությանը ու հերթական վերազգային կայսերականությանը կամ կոսմոպոլիտիզմին։
Պատրաստ են ջեբկիրների ու դեմագոգների կուսակցությանը տալ գաղափարական հիմնավորում, ճշմարտանմանություն, իսկականությունը, ինչը ինքը Հանրապետականը իր համար չի կարողանում ապահովել, միայն թե սովոկի վատագույն գաղափարական կլիշեներով վերացնեն մրցակից այլ ուժերին։
Չի ստացվի։
Բայց ես հետները չեմ վիճելու, որովհետև իրենք չկան ու պիտի չլինեն։
Ու՞ր էն 19-20 դարի հայ ականավոր ձախերը, որ переписку Маркса с чертом Каутским էին քննարկում, խելոք հոդվածներ գրում Պոլսի֊Թիֆլիսի մամուլում, վեճեր ու դիսկուրսախառը, նառատիվախեղդ պրատկիկաներ անում։ Ժնեև, կոնգրեսներ, Ցյուրիխ, ГосДума, Մեջլիս, պերվի կրուգի սիրուն֊պուպուշ ու պրադվինուտի դեմքեր էին, երբ ազգը ոչնչացման եզրին էր։
Չկան։ Փոշին էլ չի մնացել։ Դատարկությունից ոչինչ չի մնում։
Այ հիմա է, Հրանտ֊ջան, առավելագույնը ինչ իրենցից կմնա քո մասին մեծ հոդվածում մի տող․ «դատափետել է սալոնային ձախերի ու գաղափարական դոգմատների մարգինալ խմբակների լոկալ ակտիվությունը։» Կամ էդ էլ չի գրվի։ Քեզնից է կախված։ Որ իրենց շատ ուշադրություն դարձնես, կարող է քո շնորհիվ գրվի, ինչպես իրենք ուզում են։
Իսկ ազգայնականության հարցերը․ ազատական, պետական, քաղաքացիական, մենք ինքներս կլուծենք մերոնցով, առանց ազգայինի թե ներսի, թե դրսի թշնամիների։ Էդ իրենց գործը չի։
Մենք հո չենք խառնվում ձախիստների ու գաղափարական դոգմատների վեճերին, թե ձախը կամ աջը ինչպիսին պիտի լինի Հայաստանում, որ մեռնելուց հետո մի լավ հուշ մնա։
Չնայած, արխիվները բացվելուց շատ հետաքրքիր կոմբինացիաներ կհասկացվեն․ նախագահականի ֆինանսավորման թերթեր, եվրոպական բողոքական գրանտերով աթեիստներ ու դեսպանատների շնորհառուներ, ռուսական հետախուզության ազդեցության գործիչներ ու օգտակար ապուշները մեկ գծի մեջ։