(no subject)

Nov 13, 2017 13:00

Լրագրողը զանգում֊հարցնում է Ազատիչի հայտարարած 4 մլն բնակչության մասին։
Ինչ ասես, որ գիտականանման֊վերլուծական լինի․․․․․
Ասում եմ, դե մարդը բան է ասել է, 2040թ ոչ իրեն հարցնող կլինի, ոչ ինքը կլինի, ոչ իր այդ խոստումը հիշող։
Հարց․ բա ինչու՞ է ասել։
Պատասխանում եմ․ դե մի բան պիտի ասեր, ասել է էլի։ Իրա որ մի ասածն է արել։ Փիառ է, որը ոչ ինքն է հիշելու, ոչ մենք։
Հեռախոսը դրեցի ու մտածում եմ․ լավ, էս մարդը որ խոսում է՝ իրոք մտածում է՞, որ նման խոստումով ինչ որ օգուտ է քաղում, կամ մարդ է կարողանում խաբել, թե դրսին է ուզում խաբել։ Խոսում է, որ ինչ անի, ինչ ստանա, ում խաբի՞։

Հետո հասկացա. մեր շախմատիստը ուրիշ նպատակ ունի․ ինքը թքած ունի հանրային կարծիքի վրա, կարևորը իր թիմն է։ Եթե ասալ է մածունը սև է, ուրեմն սև է, ու եթե իր մանկլավիկները պապայի ասած 4 մլն չպաշտպանեն, ուրեմն քաշվում են; Պիտի ասեն, որ հետը վարի գնան, որ այդ 4 միլիոնի ստի տակ ստորագրեն ու պատասխան տան, որ հետ նահանջի տեղ չունենան։ Ուրիշ տրամաբանություն չգտա։
Բոլոր շահառուները պիտի լինեն, մնան ու գնան Պապայի հետ, փախնել չկա։
Լրագրողներ-ջան, ինձ մի հարցրեք, հանրապետականներին հարցրեք, որ սաղ վառվեն, փախնելու տեղ չունենան։ Սաղին խոսացրեք-վառեք, մարդ չթողնեք: Բա կարող է գիտեն կայֆավատը ձրի է՞:
Առավել վախկոտներին. Ազատիչը գոհ կլինի: Բանզայ՛:

Элита лавочников, Технологии

Previous post Next post
Up