ԲԻՆԳՅՈԼ (խոսքեր+նոտաներ)

Mar 30, 2012 16:39

image Click to view




Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս Էլ գնաց յայլաները Բրնգյոլի։

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի։

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,սիրտս չի բացվի,
Ի՛նձ ինչ, ավա՛ղ, բլբուլները Բինգյոլի։

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ.
Քույրիկ, ասա, ո՜րն Է ճամփան Բինգյոլի։

Ավ. Իսահակյան

Ավետիք Իսահակյան, Բինգյոլ, Հայֆոն, երաժշտություն, բառեր, նոտաներ

Previous post Next post
Up