ԵՐԵՔ ՈՏՔ
(Երկուս գնալ, մեկ դառնալ, ոտք զարկելով)Երեք ոտք-ը` երեք քայլ կամ Իչարաղլի-ն, որ թուրքերենից նորից բառացիորեն նշանակում է երեք ոտք կամ քայլ, Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է: Այս ձևին պատկանում են շատ անուն պարեր, որոնցից գրանցվել են Ջամբար ամի կամ Չամբար ամի, Պուդուդի և պարաձևի Երեք ոտք անունը կրող մի շարք պարեր:
Ջամբար ամի կամ Չամբար ամի, տեղացիների կարծիքով Ջամբարը անուն է, իսկ ամի նշանակում է հորեղբայր:Ճամբար նշանակում է. գլխի ժապավեն, պարսկերենում - շրջան, օղ, հազվադեպ հասկացվել է նաև մանյակ կամ վարսակալ: Գուցե և հնում կապ է ունեցել ինչ որ գլխազարդի հետ: Առայժմ այդ վերականգնել հնարավոր չէ:
Պուդուդի, պուտուտի, պուտուտիկ, այսինքն` պուտեր ունեցող, խատուտիկ: Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար:
Երեք ոտք-ի բնորոշ ձևը համարվում է Ջամբար ամին:
Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց Երեք ոտք անունով: Սա վկայում է այն մասին, որ պարերիտեքստերի հետ մոռացվել ու կորստյան են մատնվել նաև պարերգերի անունները, չէ՞ որ հաճախ այդ անունները կազմվում էին պարերգերի տեքստի առաջին կամ կրկնակի մեկ տողից: Սա վկայում է նաև, որ պարաձևի անունն ավելի մեծ դեր է խաղացել մարդկանց մտածողության մեջ, պարը պահպանելու հարցում: Հնում ոչ թե անունը, այլ ավելի շատ պարաձևն է կապվել արարողության նպատակի հետ: Երեք ոտք պարաձևում քայլերն հիմնականում շեշտված են, այսինքն քայլում են ոտ զարկելով: Զարկերն իրենց կարևոր դերն են ունեցել պարի նպատակադրման մեջ: Այդ մասին տեղացիներն ասում են` ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա:
Սա ընդհանուր երևույթ է ժողովրդական մտածողության մեջ. համաձայն նույն մտածողության, չարքերը պտտվում են ամեն տեղ: Պարողների երևակայությամբ ոտքը գետնին զարկելով ոչնչացնում կամ ծայրահեղ դեպքում վախեցնում ու փախցնում են չորս կողմը վխտացող չարքերին: Երեք ոտք պարերը իրարից հիմնականում տարբերվում են ոտքը զարկելու ձևով` ամբողջ թաթով, մատներով կամ կրունկով, ուժեղ ու թույլ:
Ջամբար ամի պարըհամարվում է Երեք ոտք պարերի հիմնական ձևը: Պարի մասին խոսելիս արագ կողմնորոշվում ենասելով`
«Ձախ ոտքը երեք անգամ գետին խփել, ապա մեկ դեպի ետ, երկեւս առաջ գալ»:
Պարերգի բանավոր տեքստից մնացել են թուրքերեն, իրար հետ չառնչվող մի քանի տող: Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում են պարերգերի տեքստերից:Պարում են խառը: Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ-ափի բռնելու ձևը, արմունկները կիսածալ սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասարաչափ: Պարեղանակը 6/8-է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն: Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ:
Պարային քայլերն այսպիսին են`
1, 2, 3-ին` երեք անգամ ձախ թաթը ամբողջ տապանով շեշտված զարկել:
4-ին`ձախով քայլ դեպի ձախ ու ետ.
5-ին` աջով քայլ միա ցում
6-ին` կրկնել 4-ի քայլը.
7-ին` աջ թաթի մատներով թեթև զարկելձախի մատների մոտ.
8-ին աջով քայլ միացում:
Երկրորդ պարաձևում քայլերն այսպիսին են`
1, 2-ին ` երկեւ անգամ ձախ ամբողջ թաթով զարկել աջի մատների մոտ.
3-ին` ձախ ամբողջ թաթով նույն տեղում զարկելուց հետո ընդունել մարմնի ծանրությունը.
4-ին` աջով քայլ դեպի աջ.
5-ին` ձախով քայլ-միացում.
6-ին` աջով քայլ դեպի աջ, ինչպես 4-ին. խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ.
7-ին` ձախով քայլ-միացում.
8-ին` աջ ամբողջ թաթը խաղացնել ձախի կողքին(մարմնի ծանրությունը ընդունելով)
Click to view
Աղբյուրն`
այստեղ: