Անհավասար պայքարի ու երաժշտական գործիքիս մասին :)

May 27, 2011 21:07

Էսօր վերջապես միջանկյալային խառնաշփոթից պրծա, բայց էդ դեռ չի նշանակում, որ ընդհանրապես պրծա :)

Առջևում կուրսայինիս պաշտպանությունն ու եզրափակիչ քննություններն են... Միայն մի բան կա, որ ինձ ջղայինացնում է. էն, որ որոշ ուսանողներ ականջակալներով, այլ միջոցներով գնահատական են փախցնում, ընդ որում մրցակցության մեջ են մտնում սեփական ուժերով, գիտելիքներով իրենց գնահատականը վաստակողների հետ... Դե որ, էսպես կոչված, ռոտացիայի խնդիրը չլիներ, ամենևին էլ չէի մտածի գնահատականիս մասին ու էն մարդկանց էլ, ովքեր կարծում են, թե իրենց կհաջողվի փախցրած գնահատականներով ավելի բարձր ՄՈԳ ունենալ, քան ես, զգուշացնում եմ, եթե ամբողջ ուժերն էլ լարեն, միևնույնն է, դա նրանց չի հաջողվի...

Ինչքան հասկանում եմ, մագիստրատուրայի անվճար տեղերի համար պայքարն արդեն սկսվել է...
Էս շաբաթ մի շատ կարևոր քննություն էլ հանձնեցի. ավարտեցի երաժշտական դպրոցի կիթառի բաժինը... Ուղիղ 10 տարի գնում-գալիս եմ երաժշտական դպրոց, հազիվ էս տարի ավարտեցի....

Զարմանալի է, չէ՞, 10 տարին... Սկզբում դաշնամուրի էի գնում, 5 տարի գնացի ու էլ չդիմացա, դուրս եկա, էդպես մնաց կիսատ: Հետո մի օր էլ հայտարարեցի տանը, թե եղբորս պես ես էլ եմ ուզում կիթառ նվագել սովորել... Ու սկսեցի գնալ նույն երաժշտական դպրոցի կիթառի դասերին: Ափսոս` ավարտեցի :(




Քանի չեմ մոռացել. առօրեական ամեն ինչից ցրվելու ու մի քիչ լիցքաթափվելու համար վաղը եկեք գնանք Կասկադին հարող հրապարակ՝ Կարինի հետ պարելու կամ պարել սովորելու, մի խոսքով, վայելելու հայկական ավանդական պարերը: Ավելի մանրամասն` Մեր պարերը և մենք

կիթառ, Կարին, քննություն, կրթություն

Previous post Next post
Up