Կոմիտասից մինչև Կարնո քոչարի

May 21, 2011 22:54

Էսօր ինչ հագեցած օր էր, իրոք չէի սպասում... Սկսեմ սկզբից...

ՀԱՅՖՈՆԻ ֆեյսբուքյան խմբում անընդհատ գրում ենք հետևեք գունավոր սլաքներին... Էսօր մի քիչ ուշ նկարեցինք սլաքները, բայց դե արկածներից չխուսափեցինք. փողոցում սլաք էինք գծում /հեսա նկար կգցեմ, նկարելու տաղանդս կգնահատեք :) /, մեկ էլ ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեց ու հարց հնչեց. "Երեխեք, էս ի՞նչ եք անում": Պատասխանեցինք` գծում ենք :) Լավ էր` թողեցին, գնացին... Անցորդներն էլ անընդհատ հարցնում էին` Էս նկարչության նո՞ր ձև է, Հայաստանում նոր բջջային օպերատո՞ր է գործելու.... Ու սենց լիքը մեզ հետ չառնչվող հարցեր: Դե մենք բնականաբար յուրաքանչյուրին բացատրում էինք, որ ՀԱՅՖՈՆԸ ազգային երգ ու պարի շարժում է, նպատակը` հայ երգ ու պարի տարածումը...

Անցնեմ երկրորդ մասին. գնացինք երգելու. չեք պատկերացնի ինչ տպավորություն էր. 30-ից ավելի մարդ երգում էր Կոմիտաս, մտածում էինք` էնքան էլ լավ չի ստացվի մեզ մոտ, բայց վատ չէր... Հետո էլ խնդրեցինք` մեզ համար "Կռունկը" երգեն... Ինչ հրաշալի ձայն ունեին, մեր Լուսերեսն ասաց, որ Աննա Մայիլյանի ուսանողուհիներն էին /Լուս, որ կարդաս, անունները գրի հա՞/.... Աննկարագրելի էր «Կռունկ»-ի կատարումը:
Հետո մնացինք պարելու, Կարինի անդամներից Հակոբի օգնությամբ սովորեցինք պարել Կարնո քոչարի ու Փափուրի...

Անցնեմ երրորդ մասին. դուրս եկանք, դրսում բարակ մաղող անձրևի տակ "Սոնա յար", "Կաքավիկ" ու "Անձրև" էինք երգում... Վերջին երգը եղանակին համապատասխան էր :) Վերջում անձրն ահագին ուժեղացավ, մենք էլ, հրապարակի կամարներից մեկի տակ կանգնած, սկսեցինք «Առաքել-Մուշեղ» ու «Արաբո» երգել... Մեկ էլ տեսնենք մի ոստիկան մեզ է մոտենում, մի քիչ մոտեցավ, ուշադիր նայեց մի քանի րոպե ու գնաց: Երևի մտածեց հերթական չարտոնված ցույցն է Կառավարության մոտ :))) Մենք էլ որոշոցինք մետրոյում երգել... Իջանք մետրո, փոշմանեցինք, սկսեցինք Փափուրի պարել...
Ինչ լավ օր էր... Երգեցինք ու պարեցինք մեր ազգայինը... Ապրի ՀԱՅՖՈՆԸ, որ միավորում է  հայ երիտասարդներին ազգայինի շուրջ...
Հ.Գ. . էսօր մեզ ասացին."Ազգանվեր գործ եք անում":
Նկարներն ու մեր մասին ամեն ինչ կարող եք գտնել այստեղ:


Հայաստան, Երևան, երիտասարդներ, ՀԱՅՖՈՆ

Previous post Next post
Up