Հայի օտարամոլության վերջը կգա՞

May 19, 2011 21:08

Մի քանի օր է` «վիրտուալ» իրականությունից դուրս էի, կյանքից էլ էի դուրս, կարելի է ասել. ընկղմված գրքերի, լեկցիաների, տետրերի, թղթերի ու նման բաների մեջ... Էսօր վերադարձա. առաջին բանը, որ ուշադրությունս գրավեց, այս հոդվածն էր: Կարդացել էի, որ էսպիսի բան պետք է տեղի ունենա, բայց չէի հետևում:

Փոխարենը լսել եմ, որ վերջերս Լատվիայի խորհրադարանում ընդամենը 7 մարդուց բաղկացած խմբակցությունը ստորագրահավաքի միջոցով փորձում է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ: Նրանք արդեն 10 հազար ստորագրություն են հավաքել լատվիական պետական դպրոցներում ուսուցումը միայն լատիշերեն կազմակերպելու օգտին: Սա արդեն բավականին լուրջ է, քանի որ ստորագրությունների թիվն այնպիսին է, որ հարկ կլինի հարցման ենթարկել բոլոր քաղաքացիներին: Եվս 153 հազար կողմ ձայն և նախագիծը կքննարկվի Սեյմում: Եթե Սեյմը մերժի, պետք է հանրաքվե անցկացվի: Այսօր լատվիական դպրոցների մեծ մասում ուսուցումը ռուսերենով է իրականացվում: Աղբյուրը` այստեղ: Էս էլ ռուսական կողմից... Ոնց են ամեն ինչ անում, որ Լատվիայում ռուսերենը դառնա պետական լեզու:

Հիմա անցնենք մեր իրականությանը... Մեզնից շատերը ոգևորված էին երկրում օտարալեզու դպրոցների բացման փաստով, շատերն էլ դեմ էին դրան: Վերջիններս խումբն էլ հասավ օրինագծի փոփոխությանը, բայց դրանով հայը չդադարեց օտարամոլ լինել... Ի վերջո օտար լեզու այսպես, թե այնպես սովորում ենք... Իսկ երբևէ կսովորե՞նք մերն ավելի բարձր /այսինքն` ճիշտ, մեզ ու մեր երկրի համար ավելի օգտակար/ գնահատել, քան օտարինը: Չեմ ասում` ընդհանրապես մերժենք օտար ամեն ինչ, ուղղակի հարցն այն է, որ մեր երկրում պետք է խոսենք մեր լեզվով, սովորենք, մանավանդ մեր երեխաները սովորեն, գիտելիք ստանան մեր լեզվով, գնահատենք վերջապես մեր մշակութային ու մյուս արժեքները...

Հայաստան, Լատվիա, հայերեն

Previous post Next post
Up