Jun 14, 2012 16:31
Հենց ամառն սկսվում է, ինձ մոտ բացվում է հարցազրույցների սեզոնը։ Մարդ կա, մտածում է՝ երբ է ամառը գալու, արձակուրդ գնամ, իսկ ես մտածում եմ՝ երբ են դասերն ավարտվելու, որ սկսեմ աշխատանք փնտրել։
Իսկ աշխատանք փնտրելը մեր դարում ընկերությունների կայքերում (սա լավագույն տարբերակն է) թափուր աշխատատեղերի հայտարարություններ կարդալն ու էլ.հասցեներին CV ուղարկելն է։ Ոչինչ, որ հարցազրույցից հետո ասեն. «Մենք Ձեզ կզանգեք», կարևորը հարցազրույցների փորձ ձեռք բերելն է։
Երկու-երեք հարցազրույցից հետո հասկանում ես՝ ինչ չպետք է ասես կամ ինչ ասես, որ դուր գա HR բաժնի ներկայացուցչին, էլ չեմ ասում՝ հաջորդ հարցազրույցին ավելի վստահ ես գնում։
Հիմա ես պատրաստվում եմ հարցազրույցի. երևի ճիշտ կլինի սկզբում տեղեկություններ հավաքել ընկերության մասին, որտեղ պատրաստվում ես հարցազրույցի գնալ, հետո հիշել՝ ինչ աշխատանքի համար ես դիմել, փորձել գուշակել՝ ինչ հարցեր կտան։ Մեկ էլ չպետք է մոռանալ ծանոթ-ընկեր-բարեկամների մասին, որոնք նույն ընկերությունում արդեն հարցազրույցի են գնացել։
Հ.Գ. Վաղվանից հետո կապի օպերատորներից կմնա միայն ՎիվաՍելը, որտեղ հարցազրույցի չեմ մասնակցել (Բիլայնում ստաժավորման ծրագիր էր, դա էլ հաշվեցի)։
Հ.Հ.Գ. Հարցազրույցների սեզոնը համարում եմ բացված :)
Օրանժ,
«Ես»,
աշխատանք,
հարցազրույց