Jun 08, 2012 20:10
Բաաաա… Ես մենակ պապայիս հետ եմ գրազ գալիս, էն էլ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի ժամանակ (էդպես է ստացվել)…
Էսօր բացումն արեցի արդեն… Սրանից հետո գրեթե մի ամիս օրական առնվազն 1 գրազ։ Անցած Եվրոյին բոլոր գրազները հաղթել եմ, տեսնենք-տեսնենք :)
Հ.Գ. Բայց էս վերջերս համոզեցին, մեկ ուրիշի հետ էլ գրազ եկա՝ Վանաձորում Բանգլադեշ թաղամասի լինել-չլինելու շուրջ… Ու ես հաղթեցի. Վանաձորում էլ Բանգլադեշ կա։
գրազ,
«Ես»,
Եվրո2012