Ամսի 28-ին ի՞նչ եք անում

Jun 21, 2012 13:51


Մոտ 6-7 տարի առաջ ուզում էի ժողովրդական պարեր սովորել, չընդունեցին, ասացին՝ մեծ եմ։ Հույսս կորցրի, թե երբևէ պարել կսովորեմ։ «Կարին»-ի սիրողական խմբերում էսպիսի բաներ չեն ասում, ընդունում են բոլորին՝ առանց տարիքային սահմանափակումների։

Գրեթե երկու ամիս է, «Կարին»-ի սիրողական խմբերից մեկի պարապմունքներին եմ գնում՝ հենց պրն Գինոսյանի մոտ, բա՜…Մինչև էդ ինձ թվում էր, թե մեր ավանդական պարերը շատ բարդ են, մանավանդ ինձ համար։ Ասում են՝ վատ չի ստացվում։ Փաստորեն պարից էնքան էլ հեռու չեմ։

Չմոռանամ՝ ինչի համար էր էս նախաբանը։ Հունիսի 28-ին «Կարին»-ի մենահամերգն է։ Համեցե՛ք՝ ազգայինի՝ամսվա ձեր չափաբաժինը ստանալու։



Հաջորդ օրն էլ՝ հունիսի 29-ին՝ այս ամսվա վերջին ուրբաթ օրը, Կասկադում ինչպես միշտ բաց դաս կլինի։ Ես էլ եմ առաջին պարերը Կասկադի բաց դասերի ժամանակ սովորել։

Հ.Գ. տես հա՜, որ մոռանում էի։ Շաբաթ օրը՝ հունիսի 23-ին, կարող եք միանալ «Կարին»-ի սիրողական խմբերի «Պարենք հայերեն» նախաձեռնության հերթական միջոցառմանը ՀԱԹ-ում՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքում։

karin folk dance group, Կարին, հայկական ավանդական պարեր

Previous post Next post
Up