Հետո ասում են՝ բողոքում ենք…

Apr 28, 2012 18:30


ԵՊՀ։ Դիպլոմային (պաշտոնական անունը՝ ավարտական) աշխատանք։ Կազմված է երեք գլխից, վերջինը, էսպես ասած, գործնական։

Ամբիոնը՝ Կառավարման և գործարարության։ 
Թեման՝ մարկետինգ։

Ստացվում է՝ վերջին գլուխը պետք է լինի ՀՀ-ում գործող որևէ ձեռնարկության օրինակով։ Բայց մեր սիրելի բուհը ուղեգիր չի տալիս, իսկ ձեռնարկությունները հենց էնպես տվյալներ չեն տրամադրում. «Առևտրային գաղտնիք է»,- ասում են։

Ղեկավար կա, ինքն է տալիս նման տեղեկատվություն, ղեկավար էլ կա, չի հետաքրքրվում՝ ինչ ես գրում և ինչպես։ Մինչդեռ պաշտպանության ժամանակ անցած տարի նման հարց են տվել ուսանողին. «Իսկ սրանք հավաստի՞ տվյալներ են»։

Մնում է զանգել էստեղ-էնտեղ, հարցնել՝ կտա՞ն տվյալներ, թե՞ չէ. ծանոթով էլ չեն տալիս, ասում են՝ պետք է գրանցված ստաժոր լինես։

Այ քեզ բան…

iqezban, «Ես», ԵՊՀ, ուսանող

Previous post Next post
Up