Ինչո՞վ փոխարինել «բանգլադեշը»

Apr 17, 2012 17:13


Մի քիչ առաջ ԱրմԿոմեդիի վիդեոներից մեկն էի նայում՝ Բացահայտի՛ր Մալաթիան (այժմ արդեն Սեբաստիայի հետ ։Ճ)։ Մոտս միտք առաջացավ։ Քանի որ մենք՝ տեղաբնակներս, արդեն հոգնել ենք «դարեր» շարունակ (ինչպես նշվում է վիդեոյում՝ 1495 թ.-ից) շրջանառվող Բանգլադեշ, բագլադեշցի արտահայտություններից, արժի մի քիչ թարմություն մտցնել, ի՞նչ կասեք։

Եթե ժամանակակից «ոչ բարով գիտնականներից» (ի դեպ, այս արտահայտության հարգելի՛ հեղինակ, շնորհակալ եմ բնորոշման համար, թե չէ չէի իմանա՝ ինչ անուն տալ նրանց) մի փոքրիկ օրինակ վերցնենք։

Եկե՛ք «ստուգաբանենք» Բանգլադեշը՝ Բանգլ+ад+էշ (բազմալեզու ժամանակակից միքս)։ «Էշ»-ը փոխարինենք համարժեք «ավանակ»-ով և հանենք «ад»-ը (արդեն վաղուց բնակելի թաղամաս է՝ սուպերմարկետներով, լողավազաններով, սրճարաններով, արդեն Տաշիր պիցցա էլ ունենք ։Ճ)։

Ի՞նչ ստացվեց։ Բանգլ+ավանակ («-ակ»-ն էլ հանենք, որ հեշտ ու կարճ լինի)= Բանգլավան ։Դ

Տեղանունները ժամանակ առ ժամանակ արժի փոխել, թե չէ հոգնեցնում են։

բանգլադեշ, ՀԱԹ, «Ես», թարմացում

Previous post Next post
Up