Զարմանալիորեն բարեհամբույր տեսուչը

May 06, 2012 11:59


Մտածում ես՝ էս օրով ինչը պետք է ավելի անհանգստացնող լինի, քան ընտրություններն ու դրանց ընթացքը (ինձ համար նաև պետական քննությունը)։

Մի կես ժամ առաջ պարզվեց, որ էլեկտրականության հաշվիչներից մեկը մեր հարկում վառվում է. կարճ միացում է, ինչ է, չգիտեմ։ Հենց նույն տեղում էլ գազի երկու հաշվիչ կա։ Վախեցանք, զանգեցինք 1-80։ Լավ էլ գործում է էս ծառայությունը։ Հեռախոսի համար մուտքագրելով՝ իմացանք մեր տեսուչի բջջայինի համարը (ոչ աշխատանքային ընտրական կիրակի օրով էդ էլ պետք էր հենց)։

Տեսուչն էլ հեչ չբողոքեց հայկական ավանդական ձևերով, թե ոչ աշխատանքային օր է և այլն. «Հանգի՛ստ ասեք՝ ինչ է եղել։ Գալիս եմ»։

Տեսուչն արդեն էստեղ է, բզբզում է էնտեղ։ Մի բան էլ ինքը շնորհակալություն հայտնեց, որ զանգել ենք։

Հ.Գ. melstyleԼավ ա`  դու էլ աշխատանքի էիր գնում, տեսար վառվող հաշվիչները :)

կիրակի, 1-80

Previous post Next post
Up