Հպարտանա՞նք

Feb 08, 2012 19:26


Էսօր անընդհատ աչքովս են ընկնում հոդվածներ ինչ-որ ռեյտինգում մայր բուհի առաջընթացի մասին։ Որոշեցի հասկանալ ի՞նչ ռեյտինգ է ու ի՞նչ չափանիշներ է հաշվի առնում։

Կոչվում է «Webometrics Ranking of World Universities»։

Չափանիշները՝
  • պաշտոնական կայքի էջերի քանակ որոնողական համակարգերում,
  • այլ ռեսուրսներից կատարված արտաքին հղումների քանակ,
  • կայքում փաստաթղթերի քանակ,
  • գիտական աշխատանքների հղման ինդեքս։

Այստեղ հասկացա՝ ինչու էր ԵՊՀ-ն ամեն ինչ անում՝ կայքի վիճակը բարելավելու համար, երբ պատրաստեց ֆակուլտետների ընդլայնված էջերը։ Բայց, անկեղծ ասած, մինչ օրս անհրաժեշտ տեղեկատվություն չեմ գտել. դեռ 1-ին կիսամյակի դասացուցակն է տեղադրված, քննությունների ժամանակացույցը չկա, միջին գնահատականների ցուցակը չկա (սրանք դեռ չնչին բաներ են)։ Ասում են՝ ֆակուլտետը համապատասխան տեղեկատվություն չի տրամադրում, չգիտեմ։




Ռեյտինգում դասակարգված է աշխարհի 20 372 համալսարան, ԵՊՀ-ն 1880-րդ տեղում է։




Կրթության մակարդակի ռեյտինգում տեսնես երբ ենք առաջընթաց ունենալու...

Երևան, ուսանող, կրթություն

Previous post Next post
Up