Հիշում եմ՝ տարիներ առաջ Ֆրեդդի Մերկուրիի կենսագրությունն ուսումնասիրելիս մի տեղ կարդացել էի, որ ինքն ու Մայքլ Ջեքսոնը որոշ ժամանակ միասին երգեր էին ձայնագրում, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով էդպես էլ չեն թողարկել, ու որ երկուսն էլ էդ թեմայով չէին խոսում։ Թե ինչն էր պատճառը, էդպես էլ չիմացա, բայց էսօր youtube-ում պատահաբար գտա էդ ձայնագրություններից երկուսը, որոնք, ըստ երևույթին, ապօրինի ճանապարհով ինչ-որ մեկն ինչ-որ տեղից ճանկել է ու տեղադրել youtube-ում։ Չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց անհետանա։ Բայց քանի չի անհետացել, դնեմ էստեղ։
Ինչպես երևի կարելի էր ենթադրել, նրանց ձայները բավական լավ են զուգակցվում իրար հետ։ Ափսոս, որ լրջորեն չեն համագործակցել...
Մեկը Ֆրեդդի Մերկուրիի "There Must Be More To Life Than This" երգն է` "Mr Bad Guy" սոլո ալբոմից։ Ձայնագրության որակը, ցավոք, վատն է, բայց դե ի՞նչ արած, որակով տարբերակ չկա.
Click to view
Մյուսը Մայքլ Ջեքսոնի "State of Shock" երգն է։ Էս մեկը կարծես նորմալ որակի է.
Click to view