«Կյանքը վերջակետել»

Jun 28, 2022 09:11



Խանութում էինք, Արեգը ճամփորդական բարձիկներ էր տեսել (էն որ ինքնաթիռում դնում են` վիզը գրկող, որ նստած հարմար լինի քնելը), հերթով փորձում էր բարձիկները` վզին դնելով:
- Էս մեկը հեչ լավ չի նստում, խեղդվում ես:
- Չէ, նայի, ոնց ա. սենց դնում ես ու էս մասը սենց ամրացնում ես:
- Ճիշտ ա, տենց ամրացնում ես ու կյանքդ վերջակետում: :/
:D

Մի քանի շաբաթ առաջ հայերենի պարապմունքի ժամանակ մի տեքստ էր սովորում կարապի մասին. բանաստեղծական ոճով տեքստ էր, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է կարապը պատրաստվում իր մահվանը, ու «կյանքը վերջակետել» բառակապակցությունն էր գործածված, ինքն էլ, փաստորեն, էդ արտահայտությունը լավ յուրացրել էր: :D Հետաքրքիր է տեսնել, թե երեխաները ոնց են իրենց սովորած ոչ ստանդարտ, կարելի է ասել` «փախած» գրական բառերն ու արտահայտությունները կիրառում առօրյայում: :)))

Լեզվական, Արեգ, Զվարճալի, Արեգը խոսում է, Հայերեն, Մանրապատումներ, Ճտերս

Previous post Next post
Up