Փոխադարձ սեր

Jun 17, 2022 22:47


Առավոտ շուտ դուրս էի եկել վազելու, մոտ մի րոպեից սկսեց անձրև կաթկթել, ու թվում էր` պիտի գնալով ուժեղանա: Մտածեցի` վերջ, վազելս հարամվեց, աչքիս` պիտի հետ դառնամ շուտով: Բայց մոտ մեկ-երկու րոպեից էդ մի քիչն էլ դադարեց: Վազքս բարեհաջող ավարտելուց հետո տուն եկա, Արեգին պատմեցի, ասում եմ` աչքիս` բնությունն ինձ սիրում ա, էլի. չթողեց, որ վազքս հարամվի: Արեգն ասում ա` հա, գիտեմ, որ սիրում ա: Ասում եմ` որտեղի՞ց գիտես, ասում ա` դե, պարզ ա. դու իրան ես սիրում, ինքն էլ` քեզ: :)))
Այ սենց փոխադարձ սիրո մեջ էլ ապրում ենք ես ու բնությունը: :)))

Արեգ, Առօրեական, Բնություն, Զվարճալի, Արեգը խոսում է, Առողջ ապրելակերպ, Ճտերս

Previous post Next post
Up