Սփոյլեր վերնագրերի մասին

Jul 01, 2020 23:17

Արեգը Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածներն» է կարդում, էն օրն ասում է. «Ինչի՞ են էս գրքի գլուխների վերնագրերը սփոյլերներ. մենակ վերնագրերը կարդալով` կարելի ա իմանալ, թե ամբողջ գրքում ինչ ա կատարվում»։ :D
Էս էլ սփոյլեր վերնագրերի օրինակներ տվյալ գրքից.
«Սինյոր Սիսեռիկը, հակառակ իր ցանկության, փրկում է ասպետի կյանքը»
«Սիսեռիկը դավաճանում է, և Չիլոլինոն վերադառնում է բանտ»
«Մի հիմար հավի պատճառով փոստատարը ծառայության ժամանակ զոհվում է»:
Ի դեպ, նույնն ասում էր Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը կարդալիս: Մի խոսքով` շատ սփոյլեր տիպ դուրս եկավ էդ Ջաննի Ռոդարին: :D

Արեգ, Զվարճալի, Մանրապատումներ, Ճտերս

Previous post Next post
Up