Մի քիչ մռայլ mixed media

Jul 22, 2019 20:50


Վերջին օրերին արածս աշխատանքը` պահի հոգեվիճակիս համապատասխան ու ընդհանուր առմամբ ինձ բոլորովին ոչ բնորոշ մռայլ երանգներով ու տրամադրությամբ մի գործ.



Կտավապատ տախտակ, ակրիլ ներկեր, ծեփամածիկ, խցանե տախտակի կտորներ
Չափսը` 30.5 սմ X 40.6 սմ

Mixed media artwork
Acrylic paint, molding paste, pieces of cork board on canvas panel.
Dimensions: 12″ X 16″

Աշխատանքիս ողջ ընթացքն ուղեկցվում էր իմ սիրելի Агата Кристи-ի երգերով, որոնք կատարելապես ներդաշնակ էին էդ տրամադրությանը: Իրականում ամեն օր Агата Кристи չեմ կարող լսել, ավելին` բավական հազվադեպ եմ լսում, բայց կոնկրետ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ թերապիա է ինձ համար, որ պիտի կիրառվի առնվազն մի քանի օր շարունակ. որիշ ոչ մի երաժշտություն չի կարող մեջիս ողջ բացասականն էսպիսի վիրաբուժական մանրակրկտությամբ քերել-հանել: Агата Кристи-ն կարծես մեջս կուտակված ամբողջ ցավի ու ագրեսիայի ամենալիարժեք բարձրաձայնումն ու թոթափումը լինի: Ու ամեն անգամ ցնցվում եմ երգերի էմոցիոնալ թափից, յուրօրինակ պատկերավորությունից, հիվանդության աստիճանի հասնող վառ երևակայությունից, մաքսիմալ անկեղծությունից ու համարձակությունից:

Ժամանակ առ ժամանակ ինձ թվում է, թե Գլեբը վաղուց մահացել է, ու ուզում եմ սգալ իր ողբերգական մահը, հարգել իր վառ հիշատակը, հետո հանկարծ հիշում եմ, որ չէ, ախր նա դեռ կենդանի է, առնվազն ֆիզիկապես: Ու ինչի՞ է ինձ անընդհատ թվում, թե մահացել է, գրողը տանի: Մարդը կենդանի է, իսկ դու նրան արդեն ողջ-ողջ թաղում ես մտքումդ: Երևի պատճառն էն է, որ Агата Кристи-ի երգերի հեղինակ ու կատարող Գլեբն է ինչ-որ առումով մահացել, ու հիմիկվա` Matrixx-ի Գլեբը, բացի նրանից, որ մի քիչ ուրիշ բաներ է գրում ու կատարում, նաև մի տեսակ սպառված ու տխուր վիճակում է: Բայց հոգու խորքում ինքը նույն Գլեբն է` ըմբոստ, վառ, սիրո կարոտ, սկզբունքային ու անսահման կրեատիվ, ով բառերի ու հնչյունների ելևէջների հետ հմտորեն ու հնարամտորեն խաղալով, տեղ-տեղ ճկելով, տեղ-տեղ` պատռելով երևակայության հնարավոր բոլոր սահմանները` մտնում է հոգուդ ամենափախած ծակուծուկերը, սեղմում ամենազգայուն կետերն ու քանդուքարափ անում ամեն ինչ: Լիարժեք լիցքաթափում է:

Ես շատ ուրախ եմ, որ իմ կյանքում քիչ են լինում Агата Кристи-ի երգերին համապատասխան հոգեվիճակներ, բայց նաև ուրախ եմ, որ երբ դրանք կան, կա նաև Агата Кристи-ն:

image Click to view



image Click to view

Զգացողություններ, Մտորումներ, агата кристи, mixed media, Արվեստ, abstract art, Գեղանկարներ, Երաժշտություն, music, Глеб Самойлов, mixed media art, Հոգեվիճակ, Ագատա Կրիստի, wall art, Գլեբ Սամոյլով, art, Հայտնի մարդիկ, 3d design, abstract

Previous post Next post
Up