Dec 12, 2016 21:24
* * *Տղաս իրեն լավ չէր պահել, ես էլ ասել էի, որ էդ օրը մուլտիկ չի նայելու ընդհանրապես։ Որոշ ժամանակ անց եկավ, խնդրեց, որ ինչ-որ խաղ խաղա համակարգչով։ Դե, խաղեր սովորաբար չէր խաղում։
- Չէ, դու քեզ լավ չես պահել էսօր, դրա համար չես նստելու համակարգչի դիմաց։
- Բայց ես մուլտիկ չեմ նայելու, մի հատ խաղ եմ ուզում խաղալ։
- Կապ չունի, խաղն էլ ա հավես բան, իսկ դու էսօր դրան չես արժանացել։
- Չէ, բայց դա հավես բան չի։
- Ո՞նց հավես բան չի։ Լավ էլ հավես ա։
- Չէ՜, դու չգիտես, էդ խաղը հեչ հավես չի, մի հատ շատ ջանջալ խաղ ա։
Մի քիչ էլ, ու ինձ կհամոզեր, որ էդ խաղը խաղալով՝ ինքն իրեն դաժանորեն պատժել է ուզում մարդը։ :)))
* * *
Մամաս, փոքր տղայիս (չորս ամսական) գրկած, նստած է հյուրասենյակում։ Մեծ տղաս էլ, իբր, ներկայացում է ցույց տալիս տատիկին ու եղբորը։ Ողջույնի խոսքը.
- Good morning, Ladies and Gentlebabies!
Արեգ,
Զվարճալի,
Արեգը խոսում է,
Մանրապատումներ