(Untitled)

May 12, 2011 12:53


Մարդկային հարաբերություններում՝ թե՛ ընկերության, թե՛ սիրո մեջ, անհամատեղելիության հիմնական ախտանիշն, իմ կարծիքով, ոչ թե խառնվածքների ու հայացքների տարբերությունն է, այլ միմյանց մեջ եղած ամբողջ բացասականն արթնացնելն ու ի հայտ բերելը։

Նույնիսկ բազմաթիվ ընդհանրությունների առկայության դեպքում մարդիկ կարող են միմյանց վրա այնքան վատ ազդել, որ շփվելիս ( Read more... )

Մարդկային հարաբերություններ, Մտորումներ, Հեղինակային աֆորիզմներ, Դիտարկումներ

Leave a comment

laz_arev_a May 12 2011, 18:15:36 UTC
Ռեմարկն ասել է. "Հարկավոր է ավելի հաճախ բաժանվել՝ գնահատելու համար նոր հանդիպումները": Իրոք երբեմն պետք է հեռու լինել...

Reply

deghin May 12 2011, 20:11:14 UTC
Համաձայն եմ Ռեմարկի մտքին, բայց դա վերաբերում է ցանկացած հարաբերության։ Իսկ իմ ասածը մի քիչ ուրիշ բանի մասին է ու կոնկրետ բնույթի հարաբերություններին է վերաբերում։ :)

Reply

laz_arev_a May 12 2011, 20:21:05 UTC
Ամուսնությա՞ն

Reply

deghin May 12 2011, 20:30:49 UTC
Պարտադիր չի։ Գրել եմ՝ թե՛ ընկերական (սովորական՝ աղջիկ-աղջիկ, տղա-տղա, աղջիկ-տղա), թե՛ սիրային (կապ չունի՝ ամուսնացած, թե չամուսնացած) հարաբերություններին է վերաբերում, բայց ոչ թե հարաբերության տեսակը նկատի ունեի, այլ, այսպես ասած, որակը։ Մարդիկ կան, որ ոչ մի կերպ չեն կարողանում առողջ հարաբերություններ պահպանել, նույնիսկ եթե իրար սիրում են, իրար հետ կապված են, իրար շատ բաներով նման են և այլն, ու էդ դեպքում ավելի լավ է ուղղակի չշփվել, խզել հարաբերությունները։ Նկատի ունեմ՝ ոչ թե ժամանակավոր հեռանալ իրարից, այլ հենց խզել։ Նման դեպքերում ժամանակավոր հեռացումը ոչինչ չի փոխում, քանի որ պատճառը մնում է։
Գուցե լավ չես պատկերացնում՝ ինչ նկատի ունեմ, որովհետև անձամբ չես ունեցել էդ տիպի հարաբերություն որևէ մեկի հետ։

Reply

laz_arev_a May 13 2011, 05:21:39 UTC
Հա, հնարավոր է: Ես գիտեմ մի զույգ, որ իրար սիրում էին, բայց ոչ մի կերպ իրար հետ յոլա չին գնում, արդյունքում բաժանվեցին

Reply


Leave a comment

Up