(no subject)

May 12, 2011 12:53


Մարդկային հարաբերություններում՝ թե՛ ընկերության, թե՛ սիրո մեջ, անհամատեղելիության հիմնական ախտանիշն, իմ կարծիքով, ոչ թե խառնվածքների ու հայացքների տարբերությունն է, այլ միմյանց մեջ եղած ամբողջ բացասականն արթնացնելն ու ի հայտ բերելը։

Նույնիսկ բազմաթիվ ընդհանրությունների առկայության դեպքում մարդիկ կարող են միմյանց վրա այնքան վատ ազդել, որ շփվելիս երկուսի մեջ էլ հակակրանք առաջանա թե՛ դիմացինի, թե՛ անգամ սեփական անձի նկատմամբ։ Նման դեպքերում, նույնիսկ անկախ միմյանց հանդեպ տածած սիրո ու կապվածության առկայությունից՝ երևի լավագույն ելքը միմյանցից հնարավորինս հեռու մնալն է՝ երբեմն գոնե եղած լավ հուշերը վերջնականապես չավերելու համար։

Մարդկային հարաբերություններ, Մտորումներ, Հեղինակային աֆորիզմներ, Դիտարկումներ

Previous post Next post
Up