Մարսիա Բոլդուին (Marcia Baldwin)

Apr 23, 2010 20:39

Վերջին գտածոս։
Էս նկարչուհուն բացահայտել եմ about_artart -ի շնորհիվ։
Մարսիա Բոլդուինը հիմնականում կենդանիներ է նկարում, հատկապես ձիեր։ Ի դեպ, ձին իմ ամենասիրած կենդանին է։ Հա, ոչ թե նապաստակը, այլ հենց ձին։ Դե, նապաստակը ես եմ, բայց երբ մարդուն հարցնում են՝ ո՞վ է քո ամենասիրելի մարդը, հո չի՞ ասի՝ ես։ :D Ձիերի նկարների կողքով սովորաբար անտարբեր անցնել չեմ կարողանում, հատկապես որ համարյա միշտ սիրուն են լինում։ Ինձ որ հարցնեք՝ ձիերն ընդհանրապես հազվադեպ են ոչ սիրուն լինում, նկարներն էլ բացառություն չեն։ Իսկ եթե լավ էլ նկարված են լինում, լրիվ գժվելու բան են դառնում։ :)





























Գեղանկարչություն, Կենդանիներ, Ձիեր, Նկարչություն, Ես, Նկարիչներ, Գեղանկարներ, Նկարներ

Previous post Next post
Up