Բլից ԱԳԼՃԿ

Jun 28, 2011 15:15


ԱԳԼՃԿ Քյարթու մասնաճյուղ /այսուհետ Ջորջիա բրանչ/
Ես քառսունճյուղծամ Միշիկ ծամս /ծամս… ծամս…ծամս/
Հանուն և հանձինս, ընդսմին և թեպետ որոշեցի իրականացնել կապիտալ ռեբրենդինգ /դինգ… դինգ… դինգ…/

Առաջնորդվելով վրացու իրավունքների համաշխարհային խարտիայով և խաչապուրու հոտով,

Ջորջիո կրթության նախարարության հաստատած գլոբուսի շրջանակներում տարածել հրովարտակ` Վրաստանի ինքնանվանումը բոլոր երկրներում Ջորջիա դարձնելու վերաբերյալ:

Այսուհետ "վրացի", "գռուզին", "քյարթու" եզրույթների փոխարեն օգտագործել “Ջորջ” բառը:

Ջորջիա բառի հոլովումը համարել casus belli և առանց նախազգուշացման հարձակվել Ռուսաստանի վրա:

Ջորջիա բառի ածականաբար օգտագործումը համարել ad hominem անհամություն և ամեն դեպքում հարձակվել Ռուսաստանի վրա:

Georgia-յի “Գեորգիա” տառադարձմանը հայերենում … ինքներդ եք հասկանում ինչ կհետևի:

ԱԳԼՃԿ, Журнал Лошади и Гончие

Previous post Next post
Up