Ձուն հավից հեռու չի ընկնում

Feb 23, 2011 11:27


 Այսպես խոսեց Զրադաշտանը
Ու նստեց մի օր Վելզեվուլն ու մտածեց` հավն է եղել սկզբում թե ձուն:

Այ եթե ես լինեի ընդդիմություն, - մտածեց Վելզեվուլը, - Ասենք Վելզեվուլի Ազգային Կոնգրես ու դիմացինիս ասեի` այ ոչխար, ի՞նչ էի ակնկալելու, որ ինձ կասեն "կներես, բարեկամս, համաձայն չե՞մ": Չէ, հավանաբար կբզեին դեմքիս: Ընդ որում, ոչ թե կապտակեին կամ կվիրավորեին, այլ տուպը կբզեին դեմքիս:

Իսկ այ եթե ես լինեի իշխանություն ու քացով խփեի մեկին, ի՞նչ էի ակնկալելու, որ ինձ կասեն "կներես, բարեկամս, համաձայն չե՞մ": Չէ, հավանաբար կասեին` այ ոչխար:

Ու մտածեց Վելզեվուլը` ինչ տարբերություն պրոակտիվ է գռեհկությունը, թե ռեակտիվ: Ու ի վերջո ինչ եմ գլուխ ջարդում` հավն է եղել սկզբում թե ձուն:

Да ну вас... Кадафи на оба ваших дома, մտածեց Վելզեվուլը:

image Click to view

Журнал Лошади и Гончие

Previous post Next post
Up