Mar 23, 2009 12:55
Ժողովուրդ, կարող ա ինչ-որ մեկը իմանա խմբային թերապիա Հայաստանում օգտագործու՟մ են հոգեբանները:
Շատ պետք ա:
Մի քանի անգամ փորձել եմ, ամեն անգամ սենց ա վերջանում
-Իմ անունը Մարինա է: Ես Բիլայնի բաժանորդ եմ:
-Հայ, Մարինաաա...
-Ես օգտվել եմ "Հայերի աշխարհ" ծառայությունից:
-Օօօօօ
-Ես միացել եմ կորպորատիվ փաթեթի:
- Դուք շատ քաջ եք, Մարինա
- Ես պարբերաբար այցելում եմ Ա ՏԵ ԷՍ
- Աաաաաաաա....
Ու այ ստեղ միշտ վերջանում ա, որովհետև մարդիկ սկսում են անկանոն ինքնահրկիզվել:
Մարդիկ, նորմալ հոգեբան էս երկրում չի՟ մնացել: Ես վճարունակ եմ...
Էսօրվա գլուխգործոցը`
- Ուզում եմ դուրս գալ փաթեթից:
-Պետք ա վերջնահաշվարկ անեք:
-Լավ...
-Բաց ունե՟ք էդքան գումար:
-Ինչքա՟ն:
-Չեմ կարա ասեմ հիմա, պետք ա ասեք` ունեք թե չէ, նոր նայեմ:
- Բայց որ չեք ասում ինչքան` ես ինչ իմանամ ունեմ թե չէ...:)))
- Ախր չե՟ք հասկանում: Էս համակարգը տենց ա, որ նայեմ, պետք ա միանգամից վճարեք... Ասեք ունեք թե չէ, նոր նայեմ վայ...
-....Պարզ ա... Ունեմ...
журнал Лошади и Гончие