Ղափամա

Mar 19, 2009 10:49



Ազգս... Անուշ արեք:

Ղափամա

Պետք է` դդում, բրինձ, տարատեսակ չրեր, չամիչ, խնձոր, դարչին, նուշ կամ պոպոք, մեղր

Կտրում եք դդումի գլխիկը, այնպես որ կափարիչ ստացվի, մաքրում ամբողջը կորիզներից և լավ լվանում: Ցանկալի է կլոր դդում, ես վերցրեցի երկարը, որովհետև մեկ հոգու հաշվարկով էի պատրաստում (да... да... и земляным червяком):

Բրինձը կիսաեփ եք անում, խառնում նախորոք կտրտած չրերին, լվացած չամչին, մանր խորանարդներով կտրտած խնձորին, նախապես բոված ու մանրացրած նուշին, ավելացնում մի պտղունց աղ ու ըստ ցանկության մեղր: Էդ ամբողջը խառնում ու լցոնում դդումը:

Փակում եք կափարիչն ու եփում ջեռոցում 150 աստիճանի տակ: 
Պատրաստ լինելը ստուգում եք չոփով` մինչև դդմի փափկելը:

Креатиф приветствуется:)

image Click to view


Էգեղեն

Previous post Next post
Up