Վաղուց չեմ գրել Գրանտի սերունդների մասին: Բայց վերջերս ունեցած հեռախոսային իմ
ոդիսականի պատճառով հիշեցի Կապիտանի լավագույն զավակներից մեկին:
Խնդրում եմ սիրել և անհանգստացնել...
"
Սպառողների իրավունքների պաշտպանություն" ՀԿ
Կազմակերպությունը զբաղվում է հանրային ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգով. հայերեն ասած ջրի, գազի, լույսի, հեռահաղորդակցության ծառայությունների հարամվելու դեպքում գործում են որպես պաշտոնական ՉիպուԴեյլ: Ես անձամբ մի քանի լուծված հարցի "սքսես սթորի" ունեմ` ջրի մատակարարման հետ կապված:
Գործում է թեժ գիծ, որով ձեզ մարդավարի խորհրդատվություն ու տեղեկություններ են տրամադրում սպառողի իրավունքի խախտման հետ կապված ցանկացած հարցի շուրջ: Դուք գնել եք ժամկետանց կաթնամթե՟րք: Կասկածնե՟ր ունեք Ձեր բնակարանի ջրի որակի վերաբերյալ: Զանգահարեք 54-38-18 հեռախոսահամարով::))
Կազմակերպության հաջողության եթե ոչ հարյուր ապա հաստատ մոտ հարյուր տոկոսը նախագահն է` նույն ինքը Աբգար Եղոյանը: Սարսափելի հետաքրքիր դեմք ու լրագրողի համար "նախոդկա": Վերջին տաս տարիների ընթացքում եղել է 35 երկրում, գիտի ադրբեջանական պաշտոնյաներից քանիսի տատն է հայ, վրաց նախարարներից ով է "երջանիկ" ու ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց:
Իմ սիրած պատմություններից...
ՀԿները Թիֆլիսի քաղաքագլխի սենյակում են: Պատուհանի տակ գոռգոռոցներ են:
Քաղաքապետ: - Кто-нибудь на**** скажет мне что тут просиходит??
- Оджалана требуют освободить...
Զանգում է ՆԳ - ****** Кто этот Оджалан? Отпустите на*** Не дают работать ***
Ներքևում մոտենում են ցուցարարներին, որ հայտարարել են թե ինքնահրկիզվելու են:
Наши ՀԿ - Ну как? Серьезно будете сжигать себя?
Курды - КАВО?? Их будем сжигат!!, ու ցույց են տալիս քաղաքապետարանի կողմը:
Վրացական ՀԿները առանձին պատմություն են: Երբ վերջիններիս թեթև ձեռքով մեր թանկագին հարևանը դարձավ վարդագույն ու թավշյա, մի օրում ՀԿ սեկտորը` իրա քարտուղարուհիներով ու քսերոքսներով տեղափոխվեց կառավարություն: Վրացի Աքիլեսներն ու Փյունիկները վաղուց արդեն նախարարներ են` ի սրտաճմլումն իրենց հայկական գործընկերների: Բայց արի ու տես, որ դա էլ մի բան չի: Դոնորները չգիտեն` ինչ անել Վրաստանի համար նախատեսված գումարները: Ժողովրդավարությունն ու պայծառ ապագան պաշտոնապես համարվում են ձեռքբերված: Դեռևս գործող ՀԿների գերակշիռ մասը ընդդիմադիր է: Հո չի՟ կարելի ֆինանսավորել ժողովրդավարներին ընդդիմացող ուժերին: ՀԿները բողոքում էին, որ փոքր դրամաշնորհների համար նախատեսված միջոցներով անցած տարի Թբիլիսի էին բերել հնդկացիների ազգային երգ ու պարի խմբեր... "акунаматата, батоно": :)
Ուփս... Շեղվեցի
Մի խոսքով` սպառողներ հայոց, օգտվեք:
Էս շարքից մի քանի ՀԿ էլ կարելի է գովազդել: Եթե ոլորտներ կան, որ հետաքրքրում են, լեթ մի նո:)