4 տարի առաջ՝ 30 օր հետոն էնքա՜ն լավ է տպավորվել.
ծնունդս անցկացրեցի բազմոցին՝ թզի չիր կրծելով ու ի՛մ երգերը լսելով... Հետո՝ պարտադիր ծրագիր... ու էլի՝ վերադարձ դեպի բազմոց, դեպի թզի չիր...
էն ժամանակ դժգոհում էի. Ինչի՞ եմ հասել էդ 26-ում... Մի հաղթանակ, որ երբեք ոչնչի հետ չեմ փոխի... Իսկ ուրիշ... Ծննդյանս օրը՝ պապայի ծաղկեփունջը, թզի չիրն ու ահագնացող ցանկությունը, որ վաղվա օրը շուտ գա...
Ու մտքերը՝ 30-ս շուտով կլրանա՝ մի 4 տարից...
Հիմա ՝ 30 օրից 30... Առանց պապայի ծաղկեփնջի....
Ու էլի՝ ինչի՞ եմ հասել...
Երազանքներ մանր-մունր, հեռավոր ու մոտիկ, իրական ու ոչ այնքան իրականացել են... Միակ հաղթանակս արդեն դպրոց է գնում ու վստահ է, որ մեծագույն «կոչումն» իր կյանքում «Նազարյանի թոռը» լինելն է...
Միակ հաղթանակս արդեն նաև իր պուճուրիկ, սեպարատ կյանքով է ապրում... Իսկ ես...
Հասել եմ իմանալ ու հասկանալուն...
Հիմա գիտեմ, որ ամենաչսիրելի վիճակը՝ Չ՛եզակի լինելն է...
Մանավանդ ու Միայն նրանց համար, ովքեր քո կյանքում եզակի են... Էական չէ՝ որտեղ. աշխատանքում, ընկերության, սիրո, տեսակի մեջ... Ու մյուսը՝ չսիրելի՝ գողացած ապրանքի պես կյանքը... Պահարանում պահած՝ լույս աչքից, բոլորից հեռու... Չ՛եզակի, Չ՛լուսավոր...
Գիտեմ, որ սևագիր եմ...Փշոտ-փշոտ, անընթեռնելի գիր...
Հասկացել եմ, որ կյանքը ինձ/քեզ ոչինչ չի խոստացել, թեև սպասում էի...
Ու սկսել եմ չսպասել... Իբր...համոզելով՝ սկզբից ուրիշներին, հետո ինձ/քեզ, հետո՝ էլի ուրիշներին...
Հասկացել եմ, որ յուրաքանչյուր նոր մարդ մեր կյանքում նոր փիլիսոփայություն է բերում իր գալուստով ու հենց մե՛րը ամրացնում՝ հեռանալիս...
Համոզվել, որ Դրանից հետո էլ կյանք չկա... Ուզում է՝ սիրես, ուզում է՝ քեզ սիրեն... Որովհետեւ չեն թողելու... Մեկը չէ, երկուսը չէ, մոտիկ ու հեռուն չէ...
Հա-մա-տա-րած...
Որովհետեւ Դու արդեն դու ես ընդամենը...
Կիսատ: Փոքրատառով: Անգամ նախադասության սկզբում:
Ու.. որպես արդյունք...
Գիտեմ, որ էս կյանքում ես միայն իմ ուսը ունեմ՝ հենվելու, ուժեղանալու, թափ հավաքելու ու գուցե մի օր թռնելու համար...
Ու աաաաայ էդ պատճառով էլ 30 օր հետոն վերջին տարիներին իմ համար մի տեսակ աղ ասես լինի՝ բաց վերքի վրա...
Մրմռացնում է, մրմռացնում...
Չգիտեմ ինչի՝ բավարարվածության զգացումն իսպառ բացակայում է, ու գիտե՛մ ինչի՝ պատասխանատվությունը սկսում է խեղդել...
էսպիսին եմ ես՝ 30-ից 30 օր առաջ...