Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է...

May 30, 2012 14:34

dangxuan«Կույրերը» բլոգում կարդացե՞լ եք:
Մի քանի օր առաջ լսեցի... Սարսափեցի էն մտքից, որ ես իրականությունը բառերով չէի կարողացել արտահայտել, մինչդեռ միայն մի պարզ բառ էր պետք՝ «կույրեր»...
Քանի օր է բակում հայտարարություն է փակցված՝ հունիսի 1-ին բակի երեխաների համար միջոցառում է լինելու հեքիաթային հերոսների մասնակցությամբ... Մտածում էի՝ տեսնես ո՜ր մի պայծառ ուղեղն է նման միտք հղացել, մի՞թե իսկապես ինչ-որ մեկը միայն իր մասին չէ, որ մտածում է... Երեկ դինամիկները բերեցին, սկսեցին կարգավորել, մի ահագին շուխուռ հանեցին, բայց դե ախր կարգավորում էին, երեխեքի համար էր, ի վերջո՝ ցերեկ էր... Իսկ երեկոյան «կարգավորում» մահանայով մի մուղամ միացավ՝ սարսափելի ռաբիզ սարսափելի բարձր ձայնով: Տան պատերը դղրդում էին, , տան մեջ խոսել ու լսել իրար չէր լինում... Բակ իջա, որ խնդրեմ, բացատրեմ, կհասկանա՜ն էլի... Իսկ էդ «մտածողները» վրաս մուննաթ եկան,  ձենները գլուխները գցեցին, դեռ մի բան էլ՝ ես էի մեղավոր որ չէի թողում տղերքը ուրախանան... Ասում են՝ երեխեքի համար ենք անում, իսկ իմ երեխեն վախից ու անմարդկային աղմուկից լաց էր լինում: Բա ինձ պե՞տք է դրանց «միջոցառումը»,,,

Ու հարցը հեչ էդ չէ իրականում:
Շենքի ժողովուրդը բարկացած էր, բակում հավաքվել էին, բայց չէին մոտենում, մի բերան մի բառ չասեցին: Ուղղակի կանգնել «նեղվում» էին, ու մենակ հետեւիցս կամացուկ, որ հանկարծ տղաները չլսեն, ասեցին «ճիշտ արեցիր, որ ասեցիր...»... Ես չեմ նեղվում, որ իմ հետ չեկան՝ նեղվում եմ, որ վախենում են խոսել...
Սա մասշտաբով ամենափոքր օրինակներից է...
Մեր ամբողջ կյանքն է էս՝ ընտրություններին բոլորը տեսնում են ու չեն ասում, «ուժեղի» մոտ լռում են՝ լավամարդ դուրս գալիս ու դրանով էլ էդ «ուժեղին» ուժեղացնում, ինչ-որ «թափով» պորտաբույծ լակոտի առաջ ընկրկում, միայն թե դա բերանը չբացի, մի խոսքով հա-մա-կերպ-վում... Ու բողոքներն էլ մնում են միայն խոհանոցին, էն էլ՝ շշուկով ու կողքները նայելով՝ հանկարծ մեկը չլսի...
Ու ես արդեն չգիտեմ՝ որ չեն/ք կուրացել, ինչի՞ց են/ք փակել աչքերը...

բողոք, մենք, ընդվզում

Previous post Next post
Up