Մի լեգենդ կա թռչունի մասին, որը կյանքում միայն մեկ անգամ է երգում, բայց՝ բոլորից ու ամենից գեղեցիկ:
Գալիս է մի օր, ու նա թողնում է իր բույնը ու փնտրում մամուխի մացառուտ; Փշոտ, սուր ճյուղերի արանքում տեղավորված նա սկսում է իր երգն եվ կրծքով նետվում դեպի ամենասուր, ամենաերկար փուշը: Ու աննկարագրելի տառապանքներում էնպե՜ս է երգում, որ այդ երգին՝ միակ, աննկարագրելի, անհամեմատելի, մահվան գնով վաստակած ու ստացած, կնախանձեին թե՛ սոխակը ու թե՛ արտույտը... Ողջ աշխարհն է շունչը պահած լսում երգը, ու անգամ աստված է ժպտում երկնքից... որովհետեւ ամենաթանկը, ամենալավը ձեռք է բերվում միայն ամենածանր տառապանքների միջով անցնելու գնով: համենայն դեպս այդպես է պատմում լեգենդը...
***
Ու կյանքն էլ նույնն է ապացուցում:
Միայն թե՝ մոռանում ենք երբեմն, որ ընդամենը մի երգի հնարավորություն ունենք, որ երկրորդ անգամ ամենա-ամենաճյուղն ու հենց է՛ն մացառուտը չենք գտնելու...
Էլ երգել չեմ ուզում. ո՛չ լավ ու ո՛չ վատ: Չեմ ուզում որ նախանձեն «սոխակներն ու արտույտները»:
Բայց ի՞նչ անեմ, եթե ԵՍ ԷԴ ԹՌՉՈւՆՆ ԵՄ...