Jul 20, 2011 01:15
Էսօր երեկոյան «Ակունք» ազգագրական համույթի համերգին էի ներկա ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում...
Հրաշալի համերգ էր, բայց...
Բոլոր տպավորություններս տեղում հալվում-խառնվում էին հալչող ուղեղիս.... Ու էդպես մինչեւ էն պահը, երբ ռեալ զգացի, որ ընդամենը մի քանի վայրկյան եւ գիտակցությանս տեր չեմ: Ընկերուհիներիս բացարձակ շիվար թողնելով՝ ինձ մի կերպ «գցեցի» առաջին հարկում գտնվող սրճարան, որ մի քիչ ջուր խմեմ: Այ էդտեղ էլ իմացա, թե ինչու էր ուշքս գնում: Ուրեմն, պարզվում է, որ ոչ միայն դահլիճն են վարձակալությամբ տալիս, այլեւ՝ առանձին՝ օդորակիչները (!!!)...Իսկ, ինչպես ինձ բացատրեց սրճարանի աշխատակցուհին՝ ոչ բոլոր վարձակալներն են ի վիճակի վճարել նաեւ օդորակիչների համար, քանի որ դա բավական թանկ է... Հբը... Ժողովուրդը թող էս շոգ-կրակին կոտորվի՝ չեն վճարել ու վերջ:
Սուս-փուս ջուրս վերցրեցի /ամբողջ 3շիշ/ ու բարձրացա մերոնց մոտ: Բայց ճանապարհին արդեն վախվորած էի քայլում. ո՞վ գիտի, գուցե արդեն կամ մի օր միջանցքներն ու լվացարաններն էլ առանձին վարձակալության գումար ունենան, որ ոչ բոլորի գրպանին հասու կլինի... Վայն եկել ու մեզ տարել է էդ դեպքում... Հաստատ:
համերգ,
սպանեցին-թողեցին,
աբսուրդ