Լիներ հեռու մի անկյուն...

Jul 19, 2011 16:24

Արդեն երկրորդ օրն է՝ արթնանում եմ շինարարական-վերանորագման աշխատանքների շխկրտոցից. դիմացի շենքում մեկն իր բաց բալկոնն է փակ դարձնում, մյուսն էլ՝ մի սենյակով դեպի դուրս հայավարի մեծացնում է իր տունը...
Առաջ գուցե թե նման բաներին ուշադրություն չդարձնեի, կամ ուղղակի մտածեի, որ էլի համը հանում են, էս են անում, էն են անում...
Բայց հիմա նայում եմ ու մտածում՝ մարդիկ իրենց տանը ազատ են... Անում են էն, ինչ ուզում են:
Մի բան եմ հասկացել. էս աշխարհում ամենակարեւորը քո մի բուռ տարածքը, սեփական անկյունդ ունենալն է. հենց քո՝ ոչ բարեկամի, ոչ վարձով, ոչ շքեղ ու ճոխ... Ուղղակի քոնը, որ ձեռքդ չդողա ինչ-որ բան անելուց, որ վաղվա օրվա մեջ վստահ լինես, որ լիաթոք շնչես ու լիարժեք վայելես երջանկությունդ...

տրամադրություն, ազատություն, դատարկ մտքեր

Previous post Next post
Up