Էն է որ ոմանք մարդ չեն...
...Ատում եմ քաղաքականացված ամեն ինչ...
Ողջ օրը ՖԲ-ում ու էստեղ ֆրենդլենտայում կարդում եմ, թե ինչ «փիսն են» ոստիկանները: Էլի որ՝ ինչի՞ առաջին անգամն է: Բայց հարցն էդ չի՝ դիմացիններն է պակասը չեն...Շատ-շատերը «կպնում են» ազգին, թե իբր մեզ տեղն է եւ այլն...Հա, ամեն ազգ արժանի է էն պետությանն ու էն իշխանությանը /կարդա՝ նաեւ ընդդիմությանը/, որ ունի... Մեր ոստիկանն էլ է էս՝ մեր ծնունդը, իմիջիայլոց, եւ մեր պատգամավորն էլ է էս՝ ու էլի մեր ծնունդը...
Գիտեմ, հիմա շատերը ընկերներիցս ինձ բոլոր մահացու մեղքերում կմեղադրեն: Թեթեւ եմ տանում...
Իմիջիայլոց, ես դեմ չեմ, որ մարդու /անկախ իր սոցիալական ու հասարակական դիրքից/ վրա ձեռք բարձրացրած ոստիկանին դատեն, բայց միեւնույն ժամանակ նույնօրինակ պատասխանատվության պիտի ենթարկեն նրան, ով սադրում էր: Իսկ ով էր սադրում՝ պարզ երեւում է կադրերում:
Ոչ էնքան օֆֆթոփ Հ.Գ.
ՀՖՖ-ի հաղորդագրության համաձայն՝ Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերի վաճառքի ընթացքում մեկ անձին 4 տոմսից ավել չի տրվելու: Էլի՝ պատճառները քաղաքական են: Ու, իմիջիայլոց, խաթարում են իմ՝ ֆուտբոլասերի իրավունքները...
Բա որ ասում եմ՝ ատում եմ քաղաքականությունը...