Արթուր Մեսչյան...մտքեր-մտքեր...

Mar 03, 2011 23:07

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովրդի...

Մեսչյանական էս տողը երեւի թե միակն է, որի հետ ես համաձայն չեմ: Եթե խոսքն իմաստազրկվեր, Արթուր Մեսչյանի ու նրա բոլոր-բոլոր երգերի արժեքը երբեւէ չէինք զգա:
Մեսչյանն այն քիչ երաժիշտներից է, ում ամեն երգը նետի պես է՝ հասնում է իր նշակետին ու խոցում անվերադարձ... Այդ երգ-նետը միշտ սպի է թողնում, չի կարող անհետք մնալ:
Կատարսիս... Չէ, դա միայն ալբոմ չի... Դա հենց էն է, ինչ զգում եմ՝ Մեսչյանի երգերը լսելիս: Բացարձակ, կատարյալ կատարսիս...
Տխրությա՞ն երգիչ... Համաձայն չեմ: Մե՛ծ, շա՜տ մեծ, աշխարհացունց սիրո երգիչ է Մեսչյանը:  Սեր իր բոլոր դրսեւորումներով ու դրսեւորումներում...
Սեր առ էություն,առ հավատ, առ ժամանակ, առ «մենք»-ի տեսակ...  Բայց էդ սերն ուրիշ է՝ ով երգը միայն որպես բառակույտ է ընկալում, երբեք Արթուր Մեսչյանին չի հասկանա... Թեկուզ...
Թեկուզ մենք խենթ համարվենք...
***

image Click to view



***
Ծնունդդ շնորհավոր, մաեստրո Արթուր Մեսչյան...

Մեսչյան, ծնունդ

Previous post Next post
Up