Առավոտ

Jan 15, 2011 09:53


Այն չորս-հինգ օրը, որ պառկած էի, եւս մեկ անգամ համոզվեցի, թե ինչքան ենք անկապ տեղը ժամանակ ծախսում բլոգերում, սոցցանցերում ու ընդհանրապես համացանցում։

Այդ ընթացքում մի քանի գործեր արեցի, որ համացանցի հետ կապված չէին ու վաղուց "թթված" էին վրաս, կարդացի երկու գիրք, դիտեցի տասնյակից ավելի կինոնկարներ ու դասախոսությունների մի շարք՝ որոշումների կայացմանը քննական մոտեցում ցուցաբերելու մասին։ [Վերջինի դիտումը դեռ չեմ վերջացրել։]

Մի խոսքով, ժամանակս անիմաստ չանցավ, դեռ մի բան էլ սովորականից ավելի արդյունավետ էր։

Ընկերանալ Ֆշտուկ


անձնական

Previous post Next post
Up