Անցյալ աշնանն անցկացրած երեկոյան դպրոցի մասնակիցներից մի աղջիկ ազգային ամենալուրջ խնդիրներից էր համարում հայերիս ցանկացած քննադատություն չընդունելը։ Խոսքը բոլոր մակարդակներում մեր վարվելակերպի մասին է, կենցաղայինից մինչև քաղաքական, թափառականից մինչև երկրի նախագահ։
Կարո՞ղ եք հիշել, թե վերջին անգամ երբ ինչ առիթով եք որևէ մեկին ասել. «Այո, ճիշտ ես, ես սխալվել եմ»։ Իհարկե, կարիք չկա առիթը պատմել, ուղղակի հետաքրքիր է։
Ընկերանալ Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=3956&bid=70)